Ալեքսեյ Ավերյանով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Անատոլևիչ Ավերյանով (մայիսի 28, 1985(1985-05-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, կիսապաշտպան։ Ռուսաստանի գավաթի խաղարկության 2013-14 թվականների մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակից։

Ալեքսեյ Ավերյանով
ռուս.՝ Алексей Анатольевич Аверьянов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսեյ Անատոլևիչ Ավերյանով
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1985(1985-05-28)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 176 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող և կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
1990-1993 Ռուսաստան Սմենա (Մոսկվա)
1993-? Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Ռուսաստան Սմենա (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Ռուսաստան Տորպեդո-ՌԳ
2006-2008 Ռուսաստան Տորպեդո-ՌԳ 90 (9)
2009 Ռուսաստան Գուբկին 20 (2)
2010 Ռուսաստան Պոդոլիե 32 (27)
2011-2012 Ռուսաստան Պոդոլիե 43 (16)
2013 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 29 (5)
2014-2015 Ռուսաստան Լուչ-Էներգիա 31 (6)
2015-2017 Ռուսաստան Տամբով 28 (4)
2017 Ռուսաստան Սոչի 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսեյը «ԲԿՄԱ» և «Սմենա» մոսկովյան ֆուտբոլային ակումբների սան է։ Ավերյանովը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 2006 թվականին «Տորպեդո ՌԳ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

«ԲԿՄԱ» և «Սմենա» մոսկովյան ֆուտբոլային դպրոցների սանն է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակից[2]։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Տորպեդո-ՌԳ»-ում 2006 թվականին։ Այդ ակումբի կազմում Ալեքսեյն անցկացրել է 90 հանդիպում և դարձել է ինը գոլի հեղինակ։ 2009 թվականի մրցաշրջանի սկզբում նա համալրում է ռուսական լիգայում հանդես եկող «Գուբկին» ակումբի կազմը, սակայն մրցաշրջանի ավարտից հետո նա լքում է ակումբը՝ դառնալով «Պոդոլիե» մերձմոսկովյան ակումբի ֆուտբոլիստը։ Առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցելով 18 խաղի դառնում է 12 գոլի հեղինակ։

«Սպարտակ-Նալչիկ» խմբագրել

Այդ ցուցանիշը հավանության է արժանանում Կաբարդինո-Բալկարիայի սելեկցիոներների կողմից և 2013 թվականի փետրվարի 15-ին նա պայմանագիր է կնքում ազգային ֆուտբոլային լիգայում հանդես եկող Նալչիկի «Սպարտակի» հետ[3]։ Ալեքսեյը նոր ակումբի կազմում նշում է իր նորամուտը մարտի 11-ին առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Մետալուրգի» դեմ խաղում[4]։ Ապրիլի 9-ին Ալեքսեյը աչքի է ընկնում «Վոլգարյայի» դեմ խաղում հեղինակած իր գոլով[5]։ «Սպարտակի» կազմում Ավերյանովն անցկացնում է 27 հանդիպում և դառնում է հինգ գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Алексей Аверьянов: «Мы ещё поборемся…»». Официальный сайт ФК «Луч-Энергия». 2014 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Нальчане заявили троих новичков». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2013 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Первенство ФНЛ. Протокол матча «Металлург-Кузбасс» (Новокузнецк) — «Спартак-Нальчик» (Нальчик) 0:0». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Первенство ФНЛ. Протокол матча «Спартак-Нальчик» (Нальчик) — «Волгарь» (Астрахань) 3:1». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ավերյանով» հոդվածին։