Ալեքսա Դեմի (անգլ.՝ Alexa Demie, դեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել HBO հեռուստաալիքի թողարկած «Էյֆորիա» հեռուստասերիալում Մեդի Փերեցի դերով։

Ալեքսա Դեմի
անգլ.՝ Alexa Demie
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունMexican Americans?
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունՋոն Մարշալի անվան դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոռեժիսոր, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Կայքalexademie.com
 Alexa Demie Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Դեմին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[2][3]։ Մայրը վիզաժիստ է, որը ծնվել է Մեքսիկայում, իսկ 1980-ական թվականներին արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Հոր հետ Դեմին հազվադեպ է տեսնվում։ Երբ աղջիկը 8 տարեկան էր, հայրը օգտագործել է թմրանյութեր և հեռացել է ընտանիքից[4]։

Կարիերա խմբագրել

Առաջին անգամ տեսախցիկների առջև Ալեքսա Դեմին հայտնվել է 19 տարեկանում։ Աղջիկը նկարահանվել է երգչուհի Ազիլիա Բենքսի և Ֆարել Վիլյամսի ATM Jam (Kaytranada Remix) համատեղ երգի տեսահոլովակում։ Մի քանի տարի անց Ալեքսան հանդես է եկել երիտասարդ ռեժիսոր Օլիվեր Դեյլիի «Miles» կարճամետրաժ ֆիլմում։ Հաջորդ երեք տարիներին Դեմին նկարահանվել է «Ռեյ Դոնովան» դրամատիկ սերիալի մի քանի դրվագներում, «Սեր» կատակերգական սերիալում, ինչպես նաև «Բրիգսբի արջը» (2017) կատակերգությունում[5]։

Չնայած կինոարդյունաբերության բավականին հաջող մեկնարկին, աղջիկը հաճախ ստիպված էր լսել մերժումներ։ Այդ մասին նա ասել է.

  Շատ դժվար է լինում, երբ քասթինգից քասթինգ ես գնում, և լսում ես միայն «ոչ, ոչ, ոչ»։ Դժվար է առաջ շարժվել և շարունակել հավատալ ինքդ քեզ։ Նման բանի կարող են դիմանալ ոչ բոլորը։  

Հերթական մերժումից հետո Ալեքսան հանգստություն է գտել երաժշտության մեջ։ Նրա դեբյուտային սինգլներն են՝ «Girl Like Me»-ն և «Closer»-ը։ 2018 թվականին Ալեքսան նկարահանվել է «90-ականների կեսը» դրամայում[6]։ 2019 թվականին Դեմին նկարահանվել է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» սերիալում, որտեղ մարմնավորել է Մեդի Փերեցի կերպարը[7][8]։ Սերիալը նրան մեծ հաջողություն է բերել։

2018 թվականի օգոստոսից սկսել է նկարահանվել «Ալիքներ» («Waves») երաժշտական դրամայում՝ Լուկաս Հեջեսի, Քելվին Հարիսոնի, Թեյլոր Ռասսելի և Սթերլինգ Բրաունի հետ միասին[9][10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Vogue, Vogue / A. WintourCondé Nast, 1892. — ISSN 0042-8000
  2. McCarthy, Lauren (2019 թ․ հունիսի 14). «New Faces: Alexa Demie, Euphoria's Fearless Breakout Star». W Magazine. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Alexa Demie: this is the girl». The Face (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  4. Morales de la Cruz, Atenea (2019 թ․ հուլիսի 3). «Alexa Demie nos cuenta sobre su papel en Euphoria, la serie que te va a dejar sin aliento». Vogue (Spanish). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Thomas, Leah Marilla (2019 թ․ հունիսի 23). «Who Plays Maddy On 'Euphoria'? Alexa Demie Says Her Character Is A "Female Patrick Bateman"». Bustle.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  6. N'Duka, Amanda (2017 թ․ օգոստոսի 1). «Alexa Demie Set For Jonah Hill's 'Mid '90s'; Tommy Dorfman Cast In 'Fluidity'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  7. Andreeva, Nellie; Hipes, Patrick (2018 թ․ հունիսի 5). «Zendaya To Topline HBO's Drama Pilot 'Euphoria'; Storm Reid, Maude Apatow, Astro & Eric Dane Co-Star». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  8. Petski, Denise (2019 թ․ հուլիսի 11). «'Euphoria' Renewed For Season 2 By HBO». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  9. Harris, Hunter (2019 թ․ նոյեմբերի 14). «You Can't Make a Coming-of-Age Movie Without Alexa Demie». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  10. Kroll, Justin (2018 թ․ օգոստոսի 15). «'Mid90s' Actress Alexa Demie Joins Lucas Hedges, Sterling K. Brown in A24's 'Waves' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  11. Fleming, Mike, Jr. (2019 թ․ մայիսի 14). «Johnny Knoxville, Chris Messina, Alexa Demie, Colleen Camp Join Gia Coppola's 'Mainstream'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսա Դեմի» հոդվածին։