Ալեքսանդր II-ի հուշարձան (Սոֆիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր II-ի հուշարձան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր II-ի հուշարձան, Ազատարար կայսեր հուշարձան (բուլղար․՝ Паметник на Цар Освободител), ձիարձան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ նվիրված ռուս կայսր Ալեքսանդր II-ին, ով 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիան ազատագրել է Օսմանյան տիրապետությունից։

Ալեքսանդր II-ի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործArnoldo Zocchi?
Երկիր Բուլղարիա
ՔաղաքՍոֆիա
ԲնակավայրՍոֆիայի համայնք
Շինության ձևՊետական հուշարձան[1]
Ներկա վիճակԿանգուն
 Monument to the Tsar Liberator Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նեոդասական հուշահամալիրի հեղինակը իտալացի քանդակագործ Առնոլդո Ձոքին է, ով 19-րդ դարի վերջում շահել է հուշարձանի ստեղծման նախագիծը 12 երկրներից հայտ ներկայացրած 90 արվեստագետներից։ Հուշարձանի ճարտարապետական նախագիծն իրականացրել է բուլղարացի ճարտարապետ Նիկոլա Լազարովը։ Հուշարձանի հիմնարկեքը եղել է 1901 թվականի ապրիլի 23-ին՝ Սուրբ Գևորգի օրը, Բուլղարիայի իշխան Ֆերդինանտ I ներկայությամբ, կառուցումն ավարտվել է 1903 թվականի սեպտեմբերի 15-ին։

Ֆերդինանտ I ներկա է գտնվել նաև 1907 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի բացման արարողությանը Բուլղարիայի իշխան Բորիս III-ի, արքայազն Կիրիլի, Վլադիմիր Ալեքսանդրովիչի, կնոջ, որդու, ինչպես նաև այլ ակնառու անձնանց հետ միասին։

Հուշարձանը կառուցվել է Վիտոշայից բերված գրանիտից, բաղկացած է 3 մասից՝ պատվանդան, ֆիգուրներով պատված միջին հատված, Ալեքսանդր II-ի քանդակ։ Պատվանդանի ներքևի հատվածի բրոնզե դափնեպսակը Ռումինիան նվիրաբերել է պատերազմում զոհված ռումինացի զինվորներին։

Հուշարձանի մեջտեղի հատվածի բրոնզե քանդակաշարը ներկայացնում է ռուս և բուլղարացի զինվորներին՝ ծնկաչոք դեպի հաղթանակի աստվածուհին (Նիկեն՝ հունական դիցարանում, Վիկտորիան՝ հռոմեական), ով իր սուրը դեպի վեր է ճոճում։ Խմբին շրջապատել են Նիկոլաս Նիկոլաևիչի, Նիկոլայ Իգնատևի, Իոսիֆ Գուրկոյի և Միխայիլ Սկոբելևի դիմաքանդակները։ Մյուս հարթաքանդակներում պատկերված են Stara Zagora-ի ճակատամարտը, Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումը, Վելիկո Տիռնովոյում Բուլղարիայի խորհրդարանի բացումը, ինչպես նաև Պետկո Ռաչև Սլավեյկովի, Ստոյան Զաիմովի, Իվան Վազովի և Իվան Ստամբոլովի դիմաքանդակները։

Հուշարձանը գտնվում է Ազատարար կայսեր բուլվարում, Բուլղարիայի խորհրդարանի դիմաց։ Հուշարձանի հետևի կողմում է գտնվում Radisson SAS հյուրանոցը։

Հեղինակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедия на изобразителните изкуства в България, том 2, Издателство на БАН, София, 1986 (բուլղ.)