Ալեքսանդր Օստուժև
Ալեքսանդր Ալեքսեևիչ Օստուժև (իսկական ազգանունը՝ Պոժարով, ապրիլի 16 (28), 1874, Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 1, 1953[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937)։
Ալեքսանդր Օստուժև Александр Алексеевич Остужев | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16 (28), 1874 |
Ծննդավայր | Վորոնեժ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 1, 1953[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Փոքր թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexander Ostuzhev Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1874 թվականի ապրիլի 16-ին Վորոնեժում։ Բեմական գործունեությունը սկսել է 1895 թվականին։ 1896 թվականին ընդունվել է Մոսկվայի թատերական ուսումնարանի դրամատիկական դասընթացները (Ա․ Պ․ Լենսկու աշակերտը)։ 1898 թվականից Օստուժևը ստեղծագործել է Փոքր թատրոնում, դարձել նրա հերոսա-ռոմանտիկական ուղղության նշանավոր ներկայացուցիչը, Պ․ Մոչալովի և Մ․ Երմոլովայի հերոսա-գաղափարական արվեստի ավանդույթների հետևորդը։ Դերերից են՝ Ռոմեո (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Ժադով, Նեզնամով (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Անմեղ մեղավորներ»)։ 1910 թվականին Օստուժևը կորցրել է լսողությունը, այդ իսկ պատճառով մշակել է հնարքների համակարգ, որն օգնել է նրան շարունակել աշխատանքը թատրոնում։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը Օստուժևի արվեստին, հաղորդել է նոր բովանդակություն։ Օթելլոյի (Շեքսպիրի «Օթելլո»), Ուրիել Ակոստայի (Դուցկովի «Ուրիել Ակոստա») նրա անձնավորումներն այդ ներկայացումները խորհրդային թատրոնի պատմության մեջ դարձրել են էտապային։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Остужев Александр Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օստուժև» հոդվածին։ |