Ալեքսանդր Փանոսյան (քիմիկոս-օրգանիկ)

հայ քիմիկոս-օրգանիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Փանոսյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Գևորգի Փանոսյան (հունվարի 31, 1949(1949-01-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1994):

Ալեքսանդր Փանոսյան
Ծնվել էհունվարի 31, 1949(1949-01-31) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրՆուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Փանոսյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 31-ին, Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1975-1985 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1985-1994 թվականներին եղել Բժշկական ճառագայթաբանության ինստիտուտի բժշկական քիմիայի և կենսաքիմիայի դեղաբանության լաբորատորիայի վարիչ, 1994-2004 թվականներին՝ Դեղերի և բժշկական տեխնիկայի հայկական գործակալության փոխտնօրեն, 2001-2004 թվականներին՝ «էքսլաբ» փորձաքննական վերլուծական լաբորատորիայի տնօրեն, 2002-2003 թվականներին՝ Առողջապահության ազգային ինստիտուտի դեղերի և դեղորայքային քաղաքականության կարգավորման ամբիոնի պրոֆեսոր, 2003 թվականից՝ Շվեդիայի դեղաբույսերի ինստիտուտի գիտական նախագծերի տնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են բնական և ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների, նաև կենդանական և բուսական ծագման դեղանյութերի ուսումնասիրության հիմնախնդիրներին[2][3]։

Անդամակցություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 624։
  2. EuroPharma Inc. «Dr. Alexander Panossian, Noted International Herbal Expert, Joins EuroPharma». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  3. «Alexander Panossian - Google Scholar Citations». scholar.google.se. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.