Ալեքսանդր Տյուրենկով
Ալեքսանդր Տյուրենկով (ռուս.՝ Тюренков, Александр Алексеевич, ապրիլի 24, 1924[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - 2008, Մոսկվա, Ռուսաստան) ռուս և խորհրդային քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ։
Ալեքսանդր Տյուրենկով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1924[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | 2008 |
Վախճանի վայրը | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1924 թվականի ապրիլի 24-ին, Մոսկվայում։
Սովորել է դպրոցում և միաժամանակ այցելել է Պիոների տուն, որտեղ սովորել է քանդակագործության խմբում։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես թողել է դպրոցը և աշխատանքային գործունեություն սկսել թիվ 1 ավիացիոն գործարանում` որպես աշխատավոր։ Երբ գործարանը տարհանվել է Կույբիշև (այժմ Սամարա), Ալեքսանդրը մնացել է Մոսկվայում։ Ավելի ուշ նորից սկսել է աշխատել թիվ 30 ավիագործարանում` որպես հաստոցավոր։ Պատերազմի ավարտից առաջ ավարտել է գիշերային միջնակարգ դպրոցը։
1947-1953 թվականներին սովորել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում` քանդակագործ Նիկոլայ Տոմսկու մոտ։ 1973 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Մահացել է 2008 թվականի փետրվարի 19-ին, Մոսկվայում։
Աշխատանքներ
խմբագրելԱ. Տյուրենկովը մոնումենտալ աշխատանքների և հուշահամալիրային հուշարձանների հեղինակ է։ Նաև աշխատել է որպես մեդալագործ[3]։
Քանդակագործ Ե. Վուչետիչի խմբում մասնակցել է «Ճակատաների միացումը Կալաչ քաղաքի մոտ» հուշարձանի ստեղծմանը (1953, Կալաչ), Ֆ. Ձերժինսկու (1958, Մոսկվա) և Վլադիմիր Լենինի հուշարձանների ստեղծմանը երկրի տարբեր քաղաքներում, «Ստալինգրադի ճակատամարտի հերոսների» հուշահամալիրի ստեղծմանը Մամաևի գերեզմանաբլուրում (1970, Վոլգոգրադ)։ Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների ազատագրման համար ընկած խորհրդային զինվորներին նվիրված հուշահամալիրի (1980), ինչպես նաև` Վ. Լենինի (1970) և Ա. Չեխովի` Հարավային Սախալինսկում գտնվող հուշարձանների հեղինակն է[4]
Նա Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատան մի քանի գերեզմանաքարերի հեղինակ է, որոնց թվում են ակադեմիկոսներ Ա. Բալանդինի, Կոնստանտին Սկրյաբինի, կրկեսային դերասան Վ. Ֆիլատովի և մի շարք այլ հայտնի մարդկանց գերեզմանաքարերը։
Մրցանակներ
խմբագրել- Պարգևատրվել է Աշխատանքի կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով։
- Լենինի մրցանակի դափնեկիր` Վոլգոգրադի Մամաևի գերեզմանաբլրի վրա Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին նվիրված հուշարձանների համար (Եվգենի Վուչետիչի ղեկավարած հեղինակային խմբի կազմում, 1970)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Тюренков Александр Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Климов Александр Петрович (1914—1979)
- ↑ Медальер: Тюренков Александр Алексеевич
- ↑ ТЮРЕНКОВ АЛЕКСАНДР АЛЕКСЕЕВИЧ