Տյումենև Ալեքսանդր Իլյիչ (ռուս.՝ Александр Тюменев Ильич, օգոստոսի 12 (24), 1880, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1959(1959-06-01)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] և Կոմարովո, Kurortny District, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային պատմաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (190419281931 թվականներին՝ Կոմունիստական ակադեմիայի Լենինգրադի բաժանմունքի, 1931–1938 թվականներին՝ Նյութական մշակույթի պատմության ակադեմիայի գիտաշխատող։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հին Հունաստանի, Հին Հռոմի և հինարևելյան ժողովուրդների պատմությանը, պատմության մեթոդաբանությանն ու սոցիոլոգիային։ Հեղինակ է անտիկ աշխարհի հասարակության պատմության առաջին մարքսիստ, աշխատությունների, որոնցում Հին Հունաստանի և Հին Հռոմի պատմությունը դիտել է որպես մեկ միասնական ստրկատիրական հասարակարգի պատմություն՝ զարգացման իրենց յուրահատկություններով և «Հին Շումերի պետական տնտեսությունը» (1956) մեծ երկիր, որտեղ բացահայտել է հին արլ. հասարակությունների սոցիալ տնտական հարաբերությունները։ Համեմատելով հին արլ. և անտիկ հասարակությունների պատմությունը, Տյումենևը եզրակացրել է, որ դրանք ստրկատիրական կարգի իրարից տարբեր երկու տիպեր են։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է միկենյան հասարակության սոցիալական պատմության հարցերով։

Ալեքսանդր Տյումենև
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12 (24), 1880
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 1, 1959(1959-06-01)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] կամ Կոմարովո, Kurortny District, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[3] (1934)
Մասնագիտությունկլասիցիստ, համալսարանի դասախոս, պատմաբան և արևելագետ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ծնողներհայր՝ Իլյա Տյումենև[3]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[3] և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ[3]
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 24