Ալեքսանդր Ալեքսանդրի Վերմիշև (օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1879 կամ 1879, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 2, 1919(1919-09-02) կամ 1919, Ելեց, Օրյոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), հայազգի հեղափոխական գործիչ, դրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս։

Ալեքսանդր Վերմիշև
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1879 կամ 1879
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1919(1919-09-02) կամ 1919
Վախճանի վայրԵլեց, Օրյոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունլրագրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունQ117818995?
 Aleksandr Vermishev Վիքիպահեստում
Սանկտ Պետերբուրգ

Կյանքը և գործունեությունը խմբագրել

Կոմկուսի անդամ 1903 թվականից։ 1882 թվականին Վերմիշևները տեղափոխվել էին Հայաստան, որտեղ ընտանիքի հայրը նշանակվել էր անտառապետ։ 1902—1907 թվականներին Վերմիշևը ընդհատումներով սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1910 թվականին էքստեռնով ավարտել է Ցուրեի (Տարտու) համալսարանը։ Իմացել է հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, վրացերեն ֆիններեն։ Նրա վրա մեծ ազդեցություն են գործել հոր հեղափոխական-նարոդնիկական հայացքները։ Պետերբուրգում մասնակցել է 1905—1907 թվականների հեղափոխությանը, որին ձոնել է «Ճշմարտության ճանապարհին» պիեսը։ 1906 թվականին Տերիոկիում (այժմ՝ Զելենոգորսկ)՝ ՌԽԴԲԿ Կենտկոմի կազմակերպած կուսակցական ժողովում, առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Իլյիչ Լենինին։ Նրան է նվիրել իր «Պատանի Ռուսիա» պիեսը։ Աշխատակցել է «Պրավդա»-ին և «Պրոս վեշչենիե» («Просвещение») ամսագրին։ Կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Ցարիցինում, Բաքվում, Սարատովում։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է, աքսորվել, ենթարկվել հալածանքի։ Բարեկամական սերտ կապերի մեջ է եղել Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մասնիկյանի, Ս․ Լուկաշինի, Լ․Կարախանի, Կամոյի, Վահան Տերյանի, Վ․ Բրյուսովի և այլ նշանավոր հեղափոխական ու գրական գործիչների հետ։ Հանդես է եկել Մաքսիմ Գորկու ստեղծագործության թյուր մեկնության դեմ։ Գրել է «Համբավաբերներ», «Մոլի սեր», «Կարմիր ճշմարտություն» պիեսները (վերջինս Վլադիմիր Իլյիչ Լենինի հանձնարարությամբ գրախոսել է Մաքսիմ Գորկին, քանիցս բեմադրվել է)։ Մասնակցել է Սովետների համառուսաստանյան առաջին համագումարին։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Ձմեռային պալատը գրոհողների շարքերում, քաղաքացիական կռիվների ժամանակ՝ բրիգադի զինկոմիսար (կռվել է գեներալ Ցուդենիչի զորքերի դեմ), այնուհետև հարավային ռազմաճակատում՝ պահեստիրավորվել է, գերվել (Ելեցում) և գազանաբար սպանվել սպիտակգվարդիականների կողմից։ Վերմիշևի պոեզիային բնորոշ է հեղափոխական-մարտական լավատեսությունը, քնարականությունը։ Վերմիշևը գրել է հանրահայտ «Աչեր սևորակ, դուք աչեր այրող․․․» երգի տեքստն ու երաժշտությունը, բանաստեղծություններ՝ նվիրված Ս․ Լուկաշինին, Հայաստանին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը։ Վերմիշև անունով կան օվկիանոսային ջերմանավ, միկրոշրջան՝ Լիպեցկ քաղաքում, դպրոցներ, փողոցներ, մշակույթի պալատ՝ Լենինգրադում։ Նրա մասին գրվել են վեպեր, պոեմներ, դրամաներ։ Ելեցում կանգնեցված է արձան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 413