Ալեքսանդր Սուրիկով (ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Су́риков, ապրիլի 5, 1956(1956-04-05) - մայիսի 11, 2024(2024-05-11)[1], Մապուտու, Մոզամբիկ[1]), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Սուրիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 5, 1956(1956-04-05)
Վախճանի օր մայիսի 11, 2024(2024-05-11)[1] (68 տարեկան)
Վախճանի վայր Մապուտու, Մոզամբիկ[1]
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետել է իսպաներենին, պորտուգալերենին և անգլերենին։

1978 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության պետ։

2008-ից մինչև 2012 թվականն Իսպանիայում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։

2013 թվականից մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2016-2017 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2017 թվականի հուլիսի 29-ից մինչև մահը եղել է Մոզամբիկում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը[2]։

2018 թվականի փետրվարի 16-ից զբաղեցրել է նաևՍվազիլենդում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[3]։

Հանկարծամահ է եղել 2024 թվականի մայիսի 12-ին։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի սեպտեմբերի 3)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել