Ալեքսանդր Սիդորենկո
Ալեքսանդր Վասիլևիչ Սիդորենկո (ռուս.՝ Александр Васильевич Сидоренко, հոկտեմբերի 6 (19), 1917, Նովոնիկոլսկոյե, Ստրելցովսկայա վոլոստ, Ստարոբելսկի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական հանրապետություն - մարտի 23, 1982, Ալժիր), խորհրդային երկրաբան, պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1975-1982), ԽՍՀՄ երկրաբանության նախարար (1962—1975)։
Ալեքսանդր Սիդորենկո ուկրաիներեն՝ Олександр Васильович Сидоренко | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6 (19), 1917 Նովոնիկոլսկոյե, Ստրելցովսկայա վոլոստ, Ստարոբելսկի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական հանրապետություն |
Մահացել է | մարտի 23, 1982 (64 տարեկան) Ալժիր |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և երկրաբան |
Հաստատություն(ներ) | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Kola Science Centre RAS? և ՌԳԱ երկրաբանական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Վորոնեժի պետական համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Alexander Sidorenko Վիքիպահեստում |
Ավարտել է Վորոնեժի համալսարանը (1940)։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1943-1950 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ թուրքմենական մասնաճյուղի գիտաշխատող, 1950-1952 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Կիրովի անվան Կոլայի մասնաճյուղի նախագահի տեղակալ, 1952-1961 թվականներին՝ նախագահության նախագահ։ 1961-1962 թվականներին աշխատել է որպես ՌԽՖԱՀ Մինիստրների խորհրդի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, 1962-1963 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության և ընդերքի պահպանության նախարար, 1963-1965 թվականներին՝ ԽՍՀՄ պետական երկրաբանական կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ նախարար, 1965-1975 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար։
Հիմնական աշխատությունները վերաբերում են անապատների երկրաբանությանն ու գեոմորֆոլոգիային, հողմնահարման կեղևում միներալառաջացման պրոցեսներին և նրանց հետ կապված օգտակար հանածոներին, հանքային հումքի կոմպլեքսային գնահատականին։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սիդորենկո» հոդվածին։ |