Ալեքսանդր Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Հովհաննեսի Սահակյան (դեկտեմբերի 17, 1934[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 1, 2017[2], Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, շինարար։
Ալեքսանդր Սահակյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1934[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2017[2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1958)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ճարտարապետ-շինարար Ռուբեն Սահակյանի եղբայրն է։ 1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտը։ Եղբոր հետ նրա աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին։ Գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը, ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ։
Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում[3]։
Գործունեություն խմբագրել
Հեղինակել են 60-ից ավելի գյուտեր։ Հաշվի առնելով այդ աշխատանքների ժողովրդատնտեսական նշանակությունը 1978 թվականին Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիուտ, իսկ ինստիուտում մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983 թվականին՝ «Բարձրշին» մասնագիտացված տրեստ։ Հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվել է Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։ Այդ մեթոդով Երևանի Շահումյանի զանգվածում կառուցվել է 24 հազար բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր)։ 1965 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ[3]։
Պարգևներ խմբագրել
1974 թվականին պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակ, ապա՝ «Պատվո նշան» շքանշանով։ 1984 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում և պարգևատրվել ԽՍՀՄ Պետական մրցանակով։ 1978 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուտարարի կոչման։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆ. ճարտարապետ, շինարար
- ↑ 3,0 3,1 «AV Production - Ալեքսանդր Սահակյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 139)։ |