Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Պետրոզավոդսկ)

հուշարձան Պետրոզավոդսկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Пушкину), հուշարձան Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Գավրիիլ Շուլցը։ Արձանը տեղադրվել է 1966 թվականին։

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան
Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1966
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՊետրոզավոդսկ
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Pushkin, Petrozavodsk Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուշարձանը տեղադրվել է 1966 թվականին նրա անունը կրող փողոցի պուրակում, Կարելիայի Հանրապետության ազգային գրադարանի կողքին։ Հուշարձանի հեղինակն է Մոսկվայի գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քանդակագործ Գավրիիլ Ալեքսանդրովիչ Շուլցը (1904-1984)։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը ձուլվել է բրոնզից Միտիշչիի գեղարվեստական ձուլման գործարանում։ Քանդակագործական հորինվածք է, որտեղ բանաստեղծը կանգնած է` հենվելով ոչ բարձր պատին, ձեռքերը խաչաձև ծալած կրծքին, ձախ ոտքի ծունկը փոքր-ինչ ծալած։ Պուշկինի հագին երկեզր սերթուկ է, գլուխը ծածկված չէ[1]։

Քանդակը տեղադրված է ցածր ուղղանկյունաձև պատվանդանի վրա, որը երեսպատված է Ռիբորեցկի մոխրագույն գրանիտի բլոկներով։ Պատվանդանի վերին հատվածում փորագրված է` «Ա. Ս. Պուշկին»։ Հուշարձանի ճարտարապետական հատվածի հեղինակներն են ճարտարապետ Վ. Ի. Անտոխինը, Յ. Յ. Կարման, Ի. Ի. Ակսենտևը[1]։

Քանդակի բարձրությունը 3 մետր է, պատվանդանինը` 0,9 մետր[1]։

Ամեն տարի հունիսի 6-ին` Պուշկինի ծննդյան օրը, Կարելիայի Հանրապետության գրողների միությունը և Ազգային գրադարանը անցկացնում են պոեզիայի տոն։ Նրա տաղանդի պետրոզավոդսկցի երկրպագուները հավաքվում են բանաստեղծի հուշարձանի մոտի պուրակում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник А.С.Пушкину». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 Դեկտեմբեր 20-ին.