Ալեքսանդր Պլեմեդյալե (ռումիներեն՝ Alexandru Plămădeală, հոկտեմբերի 21, 1888(1888-10-21), Sectorul Buiucani, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1940(1940-04-15), Քիշնև, Ținutul Nistru, Ռումինիայի թագավորություն), բեսարաբիացի քանդակագործ, մանկավարժ։

Ալեքսանդր Պլեմեդյալե
ռումիներեն՝ Alexandru Plămădeală
Ծնվել էհոկտեմբերի 21, 1888(1888-10-21)
ԾննդավայրSectorul Buiucani, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 15, 1940(1940-04-15) (51 տարեկան)
Վախճանի վայրըՔիշնև, Ținutul Nistru, Ռումինիայի թագավորություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռումինիա
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
ՈւսուցիչQ124446114?
Ստեղծագործություն(ներ)Շտեֆան Մեծի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
 Alexandru Plămădeală Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Պլեմեդյալեն ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 21-ին (հին տոմարով` հոկտեմբերի 9-ին) Քիշնևի մերձակայքում գտնվող Բոյուկանում (ներկայումս Քիշնևի մաս է կազմում)[1]։ Հայրը եղել է տեղի Միխայլովյան եկեղեցու քահանա Միխայիլ Պլեմեդյալեն, մայրը եղել է Եկատերինա Գեորգիևնան։

Սովորել է Քիշնևի նկարչության դպրոցում, ապա Մոսկվայի` Նկարչության, քանդակագործության ու ճարտարապետության բարձրագույն դպրոցում, քանդակագործ Վոլնուխինի դասարանում։

1911 թվականին համագործակցել է «Բեսարաբիայի գեղարվեստի սիրահարների միության» ստեղծմանը, որպես միության ղեկավար կազմակերպել է գեղարվեստական 11 ցուցահանդես։

1916-1918 թվականներին աշխատել է Պետրոգրադի դրամային տանը։ 1919 թվականից ղեկավարել է կիրառական արվեստի Քիշնևի դպրոցը, որը 1916 թվականին հիմնադրել էր նկարիչ, մանկավարժ Շնեեր Կոգանը։

1934 թվականին ստեղծել է Բենդերի մայր տաճարի ֆրեսկոները։ Պլեմեդյալեի նախաձեռնությամբ 1939 թվականին ստեղծվել է Քիշնևի գեղարվեստի թանգարանը։

Ալեքսանդր Պլեմեդյալեն մահացել է 1940 թվականի ապրիլի 15-ին։ Թաղված է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանոցում[2]։

Պլեմեդյալեի կինը` բալետի պարուհի Օլգա Պլեդյալեն, հրատարակել է գիրք` «Ալեքսանդր Պլեմեդյալե կյանքը և ստեղծագործությունը (հուշագրություն)» վերնագրով։

Ստեղծագործություն խմբագրել

Ալեքսանդր Պլեմեդյալեն ավանդական ռեալիզմի կողմնակից է եղել։ Աշխատել է քանդակագործական շատ ժանրերում` դիմանկար, մոնումենտալ քանդակ, կիսանդրի, ժանրային կոմպոզիցիաներ, պլաստիկա։

Կարևոր աշխատանքներից են «Կնոջ դիմանկար» (մարմարից մինիատյուրա, 1916), «Ժայռ» (գիպս, 1928), «Ինքնադիմանկար կնոջս հետ» (1929), Ալեքսեյ Մատեևիչի (բրոնզ, 1934), Ալեքսանդր Դոնիչի և Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուի կիսանդրիները։

Պլեմեդյալեի ամենից հայտնի աշխատանքը Շտեֆան Մեծին նվիրված հուշարձանն է (բրոնզ, 1927)։ Արձանի պատվանդանը պատրաստվել է ճարտարապետ Ալեքսանդր Բերնարդացիի նախագծով։ Հուշարձանը գտնվում է Շտեֆան չել Մարե այգում։

Ալեքսանդր Պլեմեդյալեն որբ երեխաներին սովորեցրել է քանդակել։

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Метрическая книга Свято-Михайловской церкви предместья города Кишинёва Боюканы за 1888 год» (ռուսերեն). Некоммерческая семейно-историческая организация FamilySearch International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Надгробие скульптора Александра Михайловича Пламадяла, 1888 - 1940» (ռուսերեն). Мой город Кишинёв. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պլեմեդյալե» հոդվածին։