Ալեքսանդր Շչուկին
Ալեքսանդր Նիկոլաևիչ Շչուկին (ռուս.՝ Александр Николаевич Щукин, հուլիսի 9 (22), 1900, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 11, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառի խորհրդային գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թվական), ինժեներական ծառայության գեներալ-լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956 թվական, 1975 թվական)։
Ալեքսանդր Շչուկին Александр Щукин | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9 (22), 1900 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 11, 1990 (89 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ռադիոֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան (1927) և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1939) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1927 թվականին ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Աշխատանքները վերաբերում են տարբեր միջավայրերում էլեկտրամագնիսական տատանումների տարածմանը, երկրային մթնոլորտի իոնացման պրոցեսներին և ռադիոալիքների տարածման վրա դրանց ազդեցությանը, ռադիոկապի, ավտոմատ կառավարման հարցերին և այդ բնագավառներում հավանականության տեսության կիրառմանը։ Լենինյան և պետական մրցանակներ։
Պարգևատրվել է Լենինի 5 և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Щукин Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։ |