Ալեքսանդր Շահվերդյան

հայ երաժշտագետ-պատմաբան, քննադատ, հրապարակագիր

Ալեքսանդր Իսահակի Շահվերդյան (հունիսի 22 (հուլիսի 5), 1903[1], Սիղնաղ[1] - մարտի 2, 1954(1954-03-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ երաժշտագետ-պատմաբան, քննադատ, հրապարակագիր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945։

Ալեքսանդր Շահվերդյան
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 5), 1903[1]
Սիղնաղ[1]
Մահացել էմարտի 2, 1954(1954-03-02)[1] (50 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Թբիլիսի[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներաժշտագետ, երաժշտության պատմաբան, երաժշտական քննադատ, հրապարակախոս և երաժշտության ուսուցիչ
Հաստատություն(ներ)Ռադիո-1[1] և Մոսկվայի կոնսերվատորիա[1]
Գործունեության ոլորտԵրաժշտագիտություն[2], Երաժշտության պատմություն[2], երաժշտական քննադատություն[2] և Երաժշտական կրթություն[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1926)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1931)[1]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Շահվերդյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

1916 թվականից ապրել է Թիֆլիսում, դաշնամուրի դասեր է առել Հովսեփ Տեր-Դավթյանից, կոնսերվատորիայում աշակերտել Քրիստափոր Քուշնարյանին։ 1924-1926 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի գիտակոմպոզիտորական ֆակուլտետում, շարունակել և 1931 թվականին ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ դասավանդել է 1931-1934 թվականներին։ 1930-1937 թվականներին որպես, խմբագիր աշխատել է համամիութենական ռադիոյում։ 1937-1946 թվականներին աշխատել է «Մուզիկա» և «Սովետսկոյե իսկուսստվո» լրագրերի խմբագրություններում, 1946-1950 թվականներին ղեկավարել ԽՍՀՄ կոմպոզիտորների միության երաժշտագիտության և երաժշտական քննադատության հանձնաժողովը[3]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Շահվերդյանի քննադատական մեթոդը բնութագրվում է տրամաբանական հիմնավորվածությամբ և գաղափարագեղարվեստական կոնկրետ վերլուծությամբ։ Երաժշտագետի տեսադաշտում զգալի տեղ են գրավել Կոմիտասի արվեստի և հայ դասական ու ժամանակակից երաժշտության ուսումնասիրությունները, որոնք ընդհանուր առմամբ առանձնանում են նյութերի լայն ընդգրկումով, կշռադատված համակարգումով, պատմավերլուծական մոտեցումով։ Շահվերդյանը մասնակցել է 1939 թվականին Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակի նախապատրաստմանը, հանդես եկել հոդվածներով, խմբագրել նոտային ժողովածուներ։ 1945 թվականին նրա խմբագրությամբ է իրականացվել Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջին բեմադրությունը։

Երկեր խմբագրել

  • Հայ երաժշտության պատմության ակնարկներ XIX-XXդդ., Ե., 1959։
  • Ալեքսանդր Սպենդիարյան (կյանքը և ստեղծագործությունը), Ե., 1971։
  • Комитас и армянская музыкальная культура, Е., 1956.
  • Избр. статьи, М., 1958.
  • Комитас, 2 изд., доп., М., 1989.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 428.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շահվերդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428