Ալեքսանդր Աբելի Մղեբրով (Մղեբրյան) (մարտի 12 (24), 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1966(1966-10-05)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, բեմադրիչ։

Ալեքսանդր Մղեբրով
Ծնվել էմարտի 12 (24), 1884[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 5, 1966(1966-10-05)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթատերական գործիչ, դերասան և ռեժիսոր
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն[1] և Ալեքսանդրինյան թատրոն[1]

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Մղեբրովը ծնվել է 1884 թվականի մարտի 12-ին, Թիֆլիսում։

Ընդունվել է Ռապգոֆի դրամատիկական դասընթացներին և 1907թվականին ավարտել է այն։ 1907 թվականին ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական (ՄԳԹ), որից հետո 1908-10 թվականներին շարունակել է ուսումը Վ.Կոմիսարժեսկայայի թատրոնում։ 1910-12 թվականներին խաղացել է Ն. Եվրեինովի Հինավուրց թատրոնում[2]։

1917 թվականին հիմնադրել և ղեկավարել է Բալթիական գործարանի բանվորական թատրոնը։ 1918 թվականին կազմակերպել է «Պրոլետկուլտի գեղարվեստական թատերաբեմեր (հետագայում՝ Բանվորական հերոսական հեղափոխական թատրոն)։ 1920-21 թթ աշխատել է ՌԽՖՍՀ առաջին թատրոնում, 1922-24 թթ, 1930-31 թթ, 1939-56 թթ եղել է Լենինգրադի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1963 թ-ից աշխատել է ժողովրդական թատրոններում։

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Պոետի երիտասարդությունը», «Իվան Ահեղ», «Անմահության խարույկ» և այլն։ Համագործակցել է Վ. Կոմիսարժևսկայայի, Պ. Օռլենեի, Վ. Մեյերխոլդի հետ։ Վ. Նեմիրովիչ-Դանչենկոն և Կ. Ստանիսլավսկին բարձր են գնահատել Մղեբրովի ստեղծագործական գործունեությունը։ Հեղինակել է «Կյանքս թատրոնում» (հ.1-2, 1929-32թթ) գիրքը։

1996 թվականի հոկտեմբերի 5-ին մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ

Դերեր խմբագրել

Ֆեոդոր — Ա.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»

Դունկան — Վ. Շեքսպիրի «Մակբեթ»

Նեսչաստլիվցև — Ա. Օստրովսկու «Անտառ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 645—646.
  2. «Ալեքսանդր Մղեբրով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 645