Ալեքսանդր Աշոտի Մարգարով (հուլիսի 27, 1950(1950-07-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, երկրորդ լիգաների լավագույն ռմբարկու (262 գոլ), կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խփել է 284 գոլ։ Խաղացողի կարիերայի մեծ մասն անցկացրել է Մախաչկալայի «Դինամոյում»։ Եղել է մոլի կոմունիստ, բայց դուրս է եկել Կոմկուսից[1]։

Ալեքսանդր Մարգարով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1950(1950-07-27) (73 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1967 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոմպրեսորշչիկ
1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դաշգին 20 (2)
1968-1969 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պոլադ
1969-1971 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ (Բաքու)
1971-1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մախաչկալա) 387 (262)
1992 Ռուսաստան Անժի 13 (11)
Մարզչական կարիերա
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մախաչկալա)
1995 Ռուսաստան Անժի պաշտ․
2000-2001 Ռուսաստան Անժի մարզիչ
2001 Ռուսաստան Անժի պաշտ․
2003 Ռուսաստան Անժի պաշտ․
2004-2006 Ռուսաստան Կռիլյա Սովետով մարզիչ
2006 Ռուսաստան Անժի
2007 Ռուսաստան Անժի մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Մարգարովի որդին է ֆուտբոլիստ և մարզիչ Միխայիլ Մարգարովը։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Ալեքսանդր Մարգարովն իր կարիերան սկսել է Բաքվի «Նեֆտյանիկիի» դպրոցում։ Տասներեք տարեկան հասակում մասնակցել է երկրորդ կազմի հանդիպմանը, երբ Բաքվի ակումբը խաղում էր ընդդեմ Մոսկվայի «Դինամոյի»։ 1971 թվականին Մարգարովը տեղափոխվել է Մախաչկալա։ «Դինամոյում» նա անցկացրել է տասը տարի։ Բեսկովը շատ է ցանկացել նրան տեսնել և՛ «Դինամոյի», և՛ «Սպարտակի» կազմում։ Ալեքսանդր Մարգարովը խաղացողի կարիերան ավարտելուց հետո զղջացել է, որ չի տեղափոխվել այդ ակումբ։

Հետխաղյա կարիերա խմբագրել

Մախաչկալայի «Դինամոյում» իր կարիերան ավարտելուց հետո Ալեքսանդր Մարգարովը ութ տարի աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ, ինչից հետո որպես ֆուտբոլիստ ընդգրկվել է «Անժիի» կազմում[2]։ 1995 թվականին մարզել է «Անժին», որը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1995/96 մրցաշրջանում հաղթել է Ռուսաստանի չեմպիոն «Սպարտակին» Վլադիկավկազ։ 2001 թվականին նշանակվել է «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար[3]։ 2003 թվականին աշխատել է որպես գլխավոր մարզիչ «Դաղեստանեց» ակումբում[4]։ 2003 թվականի վերջին համալրել է Կռիլյա Սովետով» ակումբի մարզչական շտաբի կազմը[5]։ Հետագայում դարձել է Մախաչկալայի ՕՌՄՄՊՄԴ տնօրեն։

Ձեռքբերումներ խմբագրել

  • ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայի 4-րդ գոտու լավագույն ռմբարկու – 1974 (22 գոլ)[6], 1977 (34 գոկ)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. О Высшей лиге напоминает связка ключей Интервью с Александром Маркаровым в газете «Спорт-Экспресс» от 30 ноября 2004 года
  2. Маркаров Александр Ашотович
  3. Александр Маркаров назначен и. о. главного тренера «Анжи»
  4. «Маркаров ушел в «Анжи» надолго, но «Дагестанец» остаётся его детищем». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  5. Александр Маркаров будет тренировать «Крылья Советов»
  6. 1974 - 36 чемпионат СССР. Вторая лига, 4 зона. Бомбардиры
  7. 1977 - 40 чемпионат СССР. Вторая лига, 4 зона. Бомбардиры

Արտաքին հղումներ խմբագրել