Ալեքսանդր Գոլուբենցև
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Գոլուբենցև[1] (ռուս.՝ Александр Александрович Голубенцев, հունվարի 20, 1899, Կալուգա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1979), խորհրդային կոմպոզիտոր[1][2]։
Ալեքսանդր Գոլուբենցև | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 20, 1899 Կալուգա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1979 (80 տարեկան) |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Ամուսին | Նինա Արխիպովա |
Կենսագրություն խմբագրել
Ալեքսանդր Գոլուբենցևը ծնվել է 1899 թվականի հունվարի 20-ին Կալուգա քաղաքում։ Սովորել է Պետրոգրադի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, ինչպես նաև Պետրոգրադի կոնսերվատորիայում (Վասիլի Կալաֆատիի և Ալեքսանդր Գլազունովի մոտ), որն ավարտել է 1922 թվականին[1]։
1924 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Տարբեր թատրոններում աշխատել է որպես երաժշտական մասի ղեկավար, այդ թվում՝ Ռեալիստական թատրոնում (1932-1935) և Ե. Վախթանգովի անվան թատրոնում (1935-1949)[1]։
Բացի այդ, 1932-1936 թվականներին դասավանդել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում[1]։
Ալեքսանդր Գոլուբենցևը մահացել է 1979 թվականի հոկտեմբերի 4-ին։ Թաղված է Միտինսկոե գերեզմանոցում[3]։
Ընտանիք խմբագրել
Կինը՝ դերասանուհի Նինա Արխիպովան է։
Դուստրը՝ դերասանուհի Նատալյա Գոլուբենցևան, որը «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման մեջ հնչյունավորել է Ստեպաշկային։
Մրցանակներ և պարգևներ խմբագրել
- Մեդալ «Աշխատանքային արիության համար» (դեկտեմբերի 16, 1946)
Ստեղծագործություններ խմբագրել
- «Կանանց ամառ» օպերա (Վալենտին Օվեչկինի պիեսի հիման վրա, համերգային կատարում, Մոսկվա, 1951)
- «Հրացանակրի սերը» երաժշտական կատակերգություն (Իվանովո, 1959)
- Պարային սյուիտ՝ նվագախմբի համար (1949)
- Ռապսոդիա՝ իսպանական թեմաներով (1953)
- սոնատ՝ ջութակի և դաշնամուրի համար (1943)
- Աննա Ախմատովայի (1923), Ալեքսանդր Պուշկինի (1945), խորհրդային պոետների (1948), Սերգեյ Եսենինի (1957) խոսքերի հիման վրա ռոմանսների շարք
- երաժշտություն ավելի քան հարյուր ներկայացման և «Պատենավոր մարդը», «Անսանձ կնոջ սանձահարումը» և «Կուբայական նովել» ֆիլմերի համար
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю. В. Келдыш. — Москва : Сов. энциклопедия, 1973-. Т. 1: А — Гонг». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Голубенцев А. А. // Советская музыка, № 3, 1980, стр. 144». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Они тоже гостили на земле... Голубенцев Александр Александрович (1899-1979)». nec.m-necropol.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.