Ալեքսանդր Բոգոմոլեց
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոգոմոլեց (մայիսի 12 (24), 1881, Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 19, 1946[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ախտաբան-ֆիզիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), փոխնախագահ (1942), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1929), ԲԽՍՀ ԳԱ (1939), ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), Վրացական ԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1944), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), խորհրդային աշխատանքի հերոս (1944)։ 1906 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանը։ Բոգոմոլեցի աշխատանքները նվիրված են ախտաբանական ֆիզիոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, ծերաբուժության և ծերաբանության տարբեր հարցերին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Богомолец Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Who Named It?
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բոգոմոլեց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 500)։ |