Ալեքսանդր Բլոկի տուն-թանգարան

Ալեքսանդր Բլոկի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-квартира А. Блока), թանգարան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում[1], Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասնաճյուղը։ Նվիրված է ռուս նշանավոր բանաստեղծ Ալեքսանդր Բլոկին (1880-1921

Ալեքսանդր Բլոկի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրDekabristov Street 57, Saint Petersburg?
Հիմնադրվել էնոյեմբերի 28, 1980
Կայքspbmuseum.ru/themuseum/museum_complex/blok_museum/
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը բացվել է 1980 թվականի նոյեմբերի 28-ին այն տանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներին ապրել է Ալեքսանդր Բլոկը. նա այս տանն անցկացրել է ինը տարի՝ 1912 թվականի հուլիսից մինչև իր մահը՝ 1921 թվականի օգոստոսի 7–ը։ Բանաստեղծի մահից հետո նրա արխիվը, գրադարանն ու անձնական իրերը պահպանվել են նրա կնոջ՝ Լյուբով Բլոկի կողմից։ Վերջինիս մահից հետո (1939) այդ ամենը հանձնվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի՝ Ռուս գրականության ինստիտուտին (Պուշկինի տուն), որտեղ մասամբ ցուցադրվել են 1960—1970-ական թվականներին։

Թանգարանը բաղկացած է երկու բաժնից՝ հուշարձանային բնակարանը 4-րդ հարկում, որ կահավորված է բանաստեղծի անձնական գույքով, և գրական ցուցադրությունը 2-րդ հարկում, որ պատմում է Բլոկի կյանքի ու ստեղծագործության մասին։

Ա. Բլոկն ապրել է Սպաների փողոց, 57 հասցեում (այժմ՝ Դեկաբրիստների, 57)՝ 1912 թվականի հունիսի 24-ից մինչ իր մահը՝ հաջորդաբար զբաղեցնելով երկու բնակարաններ։ Բանաստեղծի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ 1980 թվականի նոյեմբերին այդ բնակարանում բացվեց թանգարան։ Թանգարանում այցելուներին է ներկայացվում երեք ցուցադրություն՝ հուշարձանային (բնակարան № 21), գրական (բնակարան № 23) և «Բլոկն ու նրա շրջապատը» (ռուս.՝ «Блок и его окружение»)[2] ցուցադրությունը, որի բացումը տեղի է ունեցել 2008 թվականին (բնակարան № 21)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Музей-квартира Блока». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. Музей-квартира А. А. Блока

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բլոկի տուն-թանգարան» հոդվածին։