Ալեքսանդր Վիկտորովիչ Բանդուրա (ուկրաիներեն՝ Олександр Вікторович Бандура,մայիսի 30, 1986(1986-05-30)[1], Գամալիևկա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Մինայ» ակումբի դարպասապահ։

Ալեքսանդր Բանդուրա
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 30, 1986(1986-05-30)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Գամալիևկա
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

Մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում հանդես է եկել Մանկապատանեկան սպորտային դպրոցի «Սմենա» և «ՍԵՌԺ» ակումբների կազմում։ 2003 թվականին խաղացել է սիրողական «Սումիգազ» ակումբի կազմում։ 2004 թվականի ամռանը տեղափոխվել է Սումիի «Սպարտակ» ակումբ։ 2005 թվականի հունիսի 5-ին Ուկրաինայի ֆուտբոլի առաջին լիգայում իր նորամուտն է նշել Ստրիի «Գազովիկա Սկալա» (2:0)[2] ակումբի կազմում՝ խաղի 88-րդ րոպեին դաշտ դուրս գալով Սերգեյ Վոկալչուկի փոխարեն։ Հետագայում խաղացել է «Յավոր» ակումբի կազմում։

2008 թվականի փետրվարին տեղափոխվել է Սիմֆերոպոլի «Տավրիյու» ակումբ[3]՝ ստանալով 12 համարը[4]։ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆուտբոլի բարձրագույն լիգայում նորամուտ է ունեցել Կրիվորոժի «Կրիվբաս» ակումբի դեմ մրցախաղում (1:1)[5], որի 50-րդ րոպեին 11-մետրանոցից գոլ է բաց թողել ալբանացի Դորինա Բյուլուկբաշից։ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Կիևի «Դինամո» ակումբի դեմ մրցախաղում (1:3)[6] պահել է երկու 11-մետրանոց հարված Իսմաել Բանգուրից և Արտյոմ Միլևսկուց[7]։ 2008 թվականի նոյեմբերին 2 տարով երկարաձգել է պայմանագիրը «Տավրիա» ակումբի հետ[8]։

2009 թվականի ամռանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է Մոլոդյոժնոեի «Կրիմտեպլիցու»[9], չնայած փորձաշրջան էր անցնում Դոնեցկի «Մետալուրգ Դոնեցկ» ակումբում[10]։ Թիմում նորամուտը նշել է 2009 թվականի հուլիսի 17-ին Բուրշտինի «Էներգետիկա» ակումբի դեմ խաղում (0:1)[11]։ 2009 թվականի դեկտեմբերի սկզբին Բանդուրան խզել է պայմանագիրը «Տավրիա» ակումբի հետ[12]։

2011 թվականի սկզբին եռամյա պայմանագիր է ստորագրել Դոնեցկի «Մետալուրգ Դոնեցկ» ակումբի հետ[13]։ 2012 թվականի մայիսի 8-ին հրավիրվել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքական պատրաստվելու համար 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը[14]։

2015 թվականի ամռանը «Մետալուրգ» ակումբը իրեն սնանկ է հայտարարել և Ուկրաինայի Պրեմիեր լիգայում թափուր տեղը զբաղեցրել է Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ը, որտեղ էլ տեղափոխվել է Ալեքսանդր Բանդուրան[15]՝ վերցնելով 12 համարը[16]։ Նոր թիմի կազմում նորամուտ է ունեցել 2015/16 Ուկրանիայի առաջնության առաջին մրցախաղում Կիևի «Դինամո» ակումբի դեմ մրցախաղում, Բանդուրան խաղացել է ողջ խաղի ընթացքում, բայց «Ստալ»-ը պարտվել է 1։ 2 հաշվով[17]։

2018 թվականի ամռանը դարձել է «Լվով» ակումբի խաղացող։ Թիմից հեռացել է 2020 թվականի հունվարին[18]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Մետալուրգ» (Դոնեցկ)
  • Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2011/12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Чемпионат Украины 2004/05 — Первая лига. Результаты игр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Новички «Таврии»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. ««Таврия» провела традиционную встречу с болельщиками». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Украина — «Кривбасс» (Кривой Рог) — «Таврия» (Симферополь) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
  6. «Украина — «Таврия» (Симферополь) — «Динамо» (Киев) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Бандура: «Подумал, зачем Милевскому опять так просто забивать?»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. ««Таврия» сохраняет форварда и вратаря». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Свидерский продлил контракт с «Таврией»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. ««Таврия»: «Тлумак — не звезда»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. «Первая лига. «Львов» крупно побеждает в Тернополе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. ««Таврию» покинул вратарь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «Донецкий «Металлург» представляет новичков». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. «Блохин назвал предварительный состав на Евро-2012 - football.ua». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  15. «ФФУ: «Сталь» заменит «Металлург» Д». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  16. ««Сталь» заявила Пшеничных, Ищенко и Путраша». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  17. «Волевая победа «Динамо» над «Сталью»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  18. «ПФК «Львов» расторг контракт с Бандурой». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բանդուրա» հոդվածին։