Ալեքսանդր Արբուզով
Ալեքսանդր Երմինինգելդովիչ Արբուզով (ռուս.՝ Александр Ерминингельдович Арбузов, օգոստոսի 31 (սեպտեմբերի 12), 1877, Arbuzov Bäräne, Q42309007?, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1968, Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։ 1945–63-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Կազանի մասնաճյուղի նախագահ։ Արբուզովը ղեկավարել է Կազանի համալսարանի (1915–30) և Կազանի քիմիա–տեխնոլոգիական ինստիտուտի (1930–63) օրգանական քիմիայի ամբիոնները։ Զբաղվել է ֆոսֆորօրգանական միացությունների, նաև կատալիզի, քիմիական տեխնոլոգիայի, քիմիայի պատմության և տաուտոմերիայի ուսումնասիրությամբ։ Նրա հայտնաբերած «Արբուզովի ռեակցիան» ֆոսֆորօրգանական միացությունների սինթեզման կարևոր եղանակներից է։ Արբուզովը ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1943, 1947), ՍՍՀՄ II–VI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Կարմիր դրոշի շքանշաններով։
Ալեքսանդր Արբուզով Александр Арбузов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31 (սեպտեմբերի 12), 1877 Arbuzov Bäräne, Q42309007?, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1968 (90 տարեկան) Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արսկոե գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Q55956472?[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Կազանի Դաշնային համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա և քիմիկոս |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Կազանի կայսերական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Զայցև |
Եղել է գիտական ղեկավար | Ğilem Qamay? և Ivan Lapkin? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Boris Aleksandrovich Arbuzov? |
Aleksandr Arbuzov Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Избранные труды, М., 1952.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արբուզով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 706)։ |