Ալեքսանդր Անտոնով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Անատոլևիչ Անտոնով (ռուս.՝ Александр Анатольевич Антонов, հուլիսի 6, 1958(1958-07-06), Bolshevo, Միտիշչենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ),  խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային մարզիչ։

Ալեքսանդր Անտոնով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1958(1958-07-06) (65 տարեկան)
Ծննդավայր Bolshevo, Միտիշչենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վիմպել (Կալինինգրադ)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Լյուբերցի)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1975-1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Լյուբերցի) ԿՖԿ
1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Կոկչետև) 25 (5)
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կայրատ 0 (0)
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ժետիսու 9 (3)
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տրակտոր (Պավլոդար) 14 (1)
1982-1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ (Մագնիտոգորսկ) 59 (18)
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուզբաս (Կեմերովո) 72 (23)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռոտոր 17 (7)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորգմաշ ԿՖԿ
1986-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուզբաս (Կեմերովո) 49 (13)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռոստսելմաշ 19 (3)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սատուրն (Ռամենսկոե) 13 (4)
1989-1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օկա (Կոլոմնա) 46 (27)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ասմարալ 31 (16)
1992 Ֆինլանդիա Պելի-Կարխուտ ? (1)
1992 Ռուսաստան Ինտերրոս 14 (9)
1992-1993 Գերմանիա Այնխայտ 14 (2)
1993 Ռուսաստան Կոլոմնա 26 (18)
1994-1996 Ռուսաստան Սպարտակ (Շչյոլկովո) 68 (36)
Մարզչական կարիերա
1997 Ռուսաստան Զվեզդա (Շչյոլկովո)
1998 Ռուսաստան Ասմարալ
1999 Ռուսաստան Ֆաբուս
2000-2002 Ռուսաստան Սպարտակ (Շչյոլկովո) մարզիչ
2002 Ռուսաստան Սպարտակ (Շչյոլկովո)
2003 Ռուսաստան Սևերստալ
2004 Ռուսաստան Սպարտակ (Լուպովիցի)
2006-2007 Բելառուս Դինամո-Բելկարդ
2008 Ռուսաստան Զոդիակ
2010-2014 Ռուսաստան Օլիմպ (Ֆրյազինո) պատ.
2014-2016 Ռուսաստան Լյուբերցի պատ.
2016-մ.հ. Ռուսաստան Լյուբերցի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մերձմոսկովյան ֆուտբոլի սան է, Լյուբերցիում նրա մարզիչը եղել է Վլադիմիր Իվանովիչ Խասովը։  Մեծահասակների մակարդակում իր կարիերայի սկզբում նա մի քանի տարի հանդես է եկել Մոսկվայի մարզային առաջնությունում՝ «Տորպեդո» (Լյուբերցի) ակումբի կազմում, դարձել մրցաշարի հաղթող։ 1980 թվականին տեղափոխվել է Կոկչետավի «Տորպեդո» ակումբ, որը հանդես էր գալիս երկրորդ լիգայում։ Մեկ մրցաշրջան անց նրան նկատել է Ղազախստանի առաջատար թիմի «Կայրատի» ղեկավարությունը, սակայն Ալմա Աթայի ակումբում նա անցկացրել է ընդամենը երկու հանդիպում երկրորդ կազմերի առաջնությունում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

1980-ական թվականներին Ալեքսանդր Անտոնովը խաղացել է ԽՍՀՄ առաջնության առաջին և երկրորդ լիգաների տարբեր ակումբներում։ «Կուզբասում» անցկացրել է չորս մրցաշրջան և 1984 թվականին 16 գոլով դարձել ակումբի լավագույն ռմբարկու՝ հասնելով հարձակման գծում իր խաղընկեր հայտնի Վիտալի Ռազդաևին։ Անտոնովն իր ուժերը փորձել է «Ռոտոր» և «Ռոստսելմաշ» ակումբներում, բայց չի կարողացել ամրապնդել իր տեղը՝ այդ թիմերից յուրաքանչյուրում անցկացնելով կես մրցաշրջան։

1989 թվականին դարձել է «Օկա» (Կոլոմնա) ակումբի լավագույն ռմբարկու` խփելով 21 գոլ։  1990 թվականին «Օկա» և «Ասմարալ» ակումբներում Ալեքսանդրը դարձել է 20 գոլի հեղինակ։  1990 թվականին «Ասմարալ» ակումբի կազմում դարձել է երկրորդ ստորին լիգայի տարածաշրջանային մրցաշարի, 1991 թվականին՝ երկրորդ բուֆերային լիգայի հաղթող։

ԽՍՀՄ անկումից հետո կարճ ժամանակ խաղացել է Գերմանիայի և Ֆինլանդիայի ստորին դիվիզիոններում, ինչպես նաև Ռուսաստանի երկրորդ և երրորդ լիգաների մերձմոսկովյան ակումբներում։ 1993 թվականին, խփելով 18 գոլ, ընդգրկվել է երկրորդ լիգայի իր տարածաշրջանի տասը լավագույն ռմբարկուների ցանկում, իսկ 1994 թվականին 28 գոլով դարձել է երրորդ լիգայի երկրորդ ռմբարկուն։

Իր կարիերայի ընթացքում պրոֆեսիոնալ մակարդակում ընդհանուր առմամբ անցկացրել է ավելի քան 470 խաղ և խփել ավելի քան 180 գոլ, այդ թվում ԽՍՀՄ առաջին լիգայում՝ 171 խաղ և 7 գոլ։ Մասնակցել է ավելի քան 20 խաղի ԽՍՀՄ և Ռուսաստանի գավաթի խաղարկություններում, այդ թվում խաղադաշտ է դուրս եկել բարձրագույն լիգայի՝ Երևանի «Արարատ»[1] և Մոսկվայի «Լակոմոտիվ»[2] ակումբների դեմ խաղերում։

Ալեքսանդր Անտոնովը 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի մարզային պետական ինստիտուտը։

1990-ական թվականների կեսերին սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ և գլխավորել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի տարբեր թիմեր։ 2006-2007 թվականներին աշխատել է Բելառուսում, «Դինամո-Բելկարդ» թիմի հետ հաղթել երկրորդ լիգայի մրցաշարում։ Աշխատել է նաև մանկապատանեկան թիմերի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել