Ալեքսանդր Անդրեև (ռուս.՝ Александр Александрович Андреев, ապրիլի 8, 1887(1887-04-08), Q4439778?, Q4406113?, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, բեմանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ալեքսանդր Անդրեև
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1887(1887-04-08)
ԾննդավայրQ4439778?, Q4406113?, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1941
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1915)
Մասնագիտություննկարիչ
ԱմուսինAnna Andreeva-Petoshina?
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Օրյոլի նահանգում։ 1903 թվականին ավարտել է Օդեսայի ռեալական ուսումնարանը։ 1906 թվականից ապրել է Պետերբուրգում[1]։ Գեղանկարչություն և նկարչություն է սովորել «Գեղանկարչության նոր դպրոցում» (1906–1910 թվական), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանում և Դմիտրի Կարդովսկու ստուդիայում (1910–1915 թվական)։ 1906 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է տարբեր գեղարվեստական միությունների անդամ և ցուցորդ, այդ թվում՝ Արվեստի աշխատավորների միությունում (1919 թվականից) և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայում (1922 թվականից)։ 1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։ Բացի գեղանկարչությունից, 1912–1917 թվականներին շատ զբաղվել է բեմանկարչությամբ։ Հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է գեղարվեստական կյանքի վերափոխմանը, եղել է Պրոլետկուլտի կազմակերպչական բյուրոյի անդամ, Համամիութենական երկու մշակութային նստաշրջաններում ընտրվել է որպես պատվիրակ, դարձել է Լենխորհրդի երկրորդ գումարման անդամ[1]։ 1918–1921 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, իսկ 1930–1932 թվականներին դասավանդել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտում[2]։ 1930-ական թվականներին շատ է աշխատել թեմատիկ նկարների ժանրում` մասնակցելով խոշոր ցուցահանդեսների։

Մահացել է 1941 թվականի վերջին, Լենինգրադի շրջափակման ժամանակ։

Ալեքսանդր Անդրեևի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. — А—В. — СПб.: Palace Edition, 1997. — Т. 8. — С. 26.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 383, 384.
  • Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. — СПб.: Петрополис, 2010. — С. 14.