Ալեքսանդր Աղավելյան

հայ բժիշկ, վիրաբույժ, պրոկտոլոգ

Ալեքսանդր Մինասի Աղավելյան (փետրվարի 14, 1951(1951-02-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, պրոկտոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1994): ՀՀ վաստակավոր բժիշկ (2007)։

Ալեքսանդր Աղավելյան
Ծնվել էփետրվարի 14, 1951(1951-02-14)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1974)
Մասնագիտությունբժիշկ, պրոկտոլոգ և վիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1994)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և ՀՀ ԱՆ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Աղավելյանը ծնվել է 1951 թվականի փետրվարի 14-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, 1974 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ Վիրաբուժական ինտրենատուրա է անցել Երևանի հանրապետական հիվանդանոցում։ 1975 թվականին ինտերնատուրան ավարտելուց հետո որպես վիրաբույժ աշխատում է Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղում[2]։ 1975-1979 թվականների ընթացքում ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես գնդի բուժծառայության պետ։ 1980 թվականից աշխատում է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցի պրոկտոլոգիական բաժանմունքում` որպես պրոկտոլոգ։

1980 թվականին մրցույթային կարգով սովորել է Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում, որը ղեկավարել է ակադեմիկոս Վ. Դ. Ֆյոդորվը։ 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ուղիղ աղիքի հետանցքային անդամահատումից հետո հիվանդների ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները» թեմայով։ Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատել է Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտիպրոկտոլոգիայի ամբիոնում՝ որպես ասիստենտ հայկական պրոկտոլոգիայի դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Լ. Ու. Նազարովի ղեկավարության ներքո։ 1985 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի նոյեմբերը միաժամանակ ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի հաստ աղիքի վիրաբուժության բաժինը։

1994 թվականին Աղավելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պերիտոնիտի բուժումը լապարոստոմիայի մեթոդով և պոլիմերային նյութերի կիրառման ճանապարհով» թեմայով։ Աղավելյանը առաջիներից է Հայաստանում, ով սկսել է կիրառել «բաց որովայն»-ի գաղափարը՝ տարածված թարախային պերիտոնիտի դեպքում, օգտագործելով հատուկ պոլիմերային շերտեր և դրենաժային սպունգեր։ Այս եղանակը ստացել է արտոնագիր (N718 от 01.03.2000)[3]:

1998 թվականին Աղավելյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի տնօրեն, 2000 թվականին՝ Միքայելյան վիրաբուժական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար։ 1999 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանկողմից գործուղվել է ԱՄՆ՝ Գլենդելի հիվանդանոցում երկամսյա պրակտիկայի, որտեղ ստացել է մենեջերի դիպլոմ[4]։

Աշխատանքները վերաբերում են ուղիղ աղիի մասնահատումներից հետո վերակառուցող-վերականգնող վիրահատությունների, բաց որովայնային (լապարաստոմա) եղանակով (պոլիմերային նյութերի կիրառմամբ) ուղիղաղիքային որովայնամզաբորբերի բուժման հարցերին։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է[5]։

Անդամակցություն խմբագրել

  • Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտացված վիրաբուժական գիտխորհրդի անդամ
  • ՀՀ առողջապահության նախարարության գիտխորհրդի և Միքայելյան ինստիտուտի անդամ
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1998)
  • Ռուսաստանի պրոկտոլոգիայի միության անդամ (2000)։
  • «Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրի անդամ
  • Endoscopic Surgery of Armenia-ի անդամ

Պարգևներ խմբագրել

  • «Գիտության և մշակույթի ասպետ» պատվավոր կոչում (1999)։
  • ՀՀ վաստակավոր բժիշկ (2007)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1274
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «АГАВЕЛЯН АЛЕКСАНДР МИНАСОВИЧ (к 60-летию со дня рождения)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  4. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Ալեքսանդր Աղավելյան Մինասի (ծննդյան 60 ամյակի կապակցությամբ)». www.med-practic.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Աղավելյան» հոդվածին։