Ալեքսանդր Ագանեսով
Ալեքսանդր Գեորգիի Ագանեսով (մայիսի 13, 1951[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բժիշկ, վնասվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1994): ՌԴ բժշկական գիտությունների տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ։ ՌԳԱՏԳ ակադեմիկոս։
Ալեքսանդր Ագանեսով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1991) |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն խմբագրել
Ալեքսանդր Ագանեսովը ծնվել է 1951 թվականի մայիսի 13-ին, Մոսկվա քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիայի ինստիտուտը։ 1979-2002 թվականներին աշխատել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, 2002 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոնի ողնաշարի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար[2]։ 1992 թվականին աշխատել և ստաժավորվել է Գերմանիայում, աշխատել է նաև Մեքսիկայում, Կոլումբիայում, Հունաստանում, Սիրիայում, Բուլղարիայում, Թուրքիայում։ Ունի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի 19 հավաստագրեր ողնաշարի վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով։ Տիրապետում է ողնաշարի և ողնուղեղի հիվանդությունների բուժման վիրաբուժական և ոչ վիրաբուժական ժամանակակից բոլոր մեթոդներին։ Աշխատանքները վերաբերում են ողնաշարի և ողնուղեղի հիվանդություններին ու վնասվածքների բուժման խնդիրնրին[3][4]։
Անդամակցություն խմբագրել
- ՌԴ բժշկական գիտությունների տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ։
- Ռուսաստանի բժիշկների բժշկական ասոցիացիայի անդամ
- Մոսկվայի և Մոսկվայի մարզի վնասվածքաբան օրթոպեդների ընկերության անդամ
- ՌԳԱՏԳ ակադեմիկոս
- Spine European Region ԱԸ անդամ
Պարգևներ խմբագրել
- ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ
- «Ռուսաստանի ՆԳՆ 200-ամյակի» մեդալ
Երկեր խմբագրել
- Хирургическое лечение болевого синдрома в поясничном отделе позвоночника у больных с ожирением Александр Георгиевич Аганесов, Э. Г. Гемджян, +7 authors Mikael Alexanyan, 2017.
- «Закономерность развития компрессии сосудисто-нервных образований в межпозвонковых каналах поясничного отдела позвоночника человека», 1998.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=266
- ↑ «Аганесов Александр Георгиевич». www.med.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Media, Noev Kovcheg. «Хирург Александр Аганесов: «Я всю жизнь хотел работать, как папа Карло, оперировать и лечить больных»». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.