Ալեքսանդրու Ռոբոտ
Ալեքսանդրու Ռոբոտ (ռումիներեն՝ Alexandru Robot, ծնյալ՝ Ալտեր Ռոտման, հունվարի 15, 1916, Բուխարեստ, Ռումինիա - 1941, Օդեսա, ԽՍՀՄ), ռումինացի և մոլդովացի գրող, ավանգարդիստ, բանաստեղծ, լրագրող, գրաքննադատ։
Ալեքսանդրու Ռոբոտ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1916 |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Վախճանվել է | 1941 |
Վախճանի վայր | Օդեսա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և գրական քննադատ |
Լեզու | ռումիներեն |
Քաղաքացիություն | Ռումինիա և ԽՍՀՄ |
Կուսակցություն | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն |
Կենսագրություն և գործունեություն խմբագրել
Ալտեր Ռոտմանը ծնվել է Բուխարեստում՝ աշխատավորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարոլ Ռոտմանը հրեական գերեզմանոցում պահակ էր, իսկ մայրը՝ Տոնի Իսրայելը՝ տնային տնտեսուհի։ Չավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ալտերը դառնում է «Rampa» ամսագրի լրագրող։ Իր ստեղծագործությունները նա սկսել է հրապարակել «Universul» (Դրախտ), «Cuvântul Liber» (Ազատ խոսք) և «Viaţa Literară» (Գրական կյանք)[1] ամսագրերում։ Քնարական բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն լույս է տեսնում 1932 թվականին․ այն կոչվում է «Apocalips terestru» (Ձմեռային ապոկալիսպսի)[2]։
1935 թվականին Ալեքսանդր Ռոբոտը հիմնավորվում է Քիշնևում, որտեղ միանում է «Viaţa Basarabiei» (Բեսարաբական կյանք) ամսագրի աշխատակիցներին։ Աշխատել է նաև «Gazeta Basarabiei» թերթում որպես խմբագիր։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Somnul singurătăţii» (Մենության երազ) հրապարակվել է 1936 թվականին։ Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո աշխատել է «Молдова сочиалистэ» (Սոցիալիստական Մոդովա) թերթում։
Գրքեր խմբագրել
- Apocalips terestru. Бухарест: Editura Cronicarul, 1932.
- Somnul singurãtãþii. Кишинёв, 1936.
- Скриерь алесе. Кишинёв, 1968.
- Scrieri. Бухарест: Editura Minerva, 1985.
- Îmblânzitorul de cuvinte. Versuri și prozã. Бухарест—Кишинёв: Litera Internațional, 2003.
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- George Călinescu, Istoria literaturii române de la origini pînă în prezent, Editura Minerva, București, 1986
- Iurie Colesnic, „Alexandru Robot – poetul enigmelor (90 de ani de la naștere)”, în revista Magazin Bibliologic a Bibliotecii Naționale a Republicii Moldova, nr. 1/2006, pp. 72–73.