Ալեքսանդրու Շահիկյան

հայ հրապարակախոս, գրող

Ալեքսանդրու Մելքոնի Շահիկյան (նոյեմբերի 20, 1901(1901-11-20)[1], Բուխարեստ, Ռումինիա[1] - մարտի 31, 1965(1965-03-31)[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), հայազգի ռումինական գրող, հրապարակագիր։

Ալեքսանդրու Շահիկյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1901(1901-11-20)[1]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Վախճանվել էմարտի 31, 1965(1965-03-31)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն[1]

Յոն Շահիկյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ուսանել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատակցել է առաջադիմական մամուլին, պայքարել ֆաշիզմի դեմ, հետապնդվել իշխանությունների կողմից։ 1936 թվականին հրատարակել է «Ատլաս» շաբաթաթերթը, որտեղ հոդվածներ է տպագրել նաև Խորհրդային Հայաստանի հաջողությունների մասին։ Ռումինիայի ազատագրումից (1944 թ.) հետո վարել է պատասխանատու պաշտոններ, 12 տարի գլխավորել է «Ռևյու Ռումեն» («Revue Roumaine») ֆրանսիական հանդեսը։ Ռումինական գրականության լավագույն նմուշներից կազմել և աշխատասիրությամբ լույս է ընծայել «Աշխատանքի ն ազատության պոեզիա» գիրքը։ Հրատարակվել են նրա «Հանքագործների գործադուլը» (1929 թ.), «Գրիվիցա» (1933 թ.) և այլ պոեմներ, «Դանուբյան պատմվածքներ» (1959 թ.) գիրքը, «Կապույտ թռչուն» (1961 թ.) բանաստեղծությունների ժողովածուն։ Քիչ չեն մանուկների ու պատանիների համար Շահիկյանի գրած գրքերը («Ռիչ Ռիչ» (1948 թ.), «Մինչև տասը եկ հաշվենք» (1953 թ., հայկական հրատարակչություն 1959 թ.), «Ոսկյա սաղավարտը» (1962 թ.), «Խտացած չարությունը» (1965 թ.) և այլն։ Տպագրվել են նաև «Գեորգե», «Ջուրջույի եղբորորդին», «Ջայլամի փետուրներով գլխարկը», «Խորտակում» և այլ պիեսներ (բեմադրվել են Բուխարեստի թատրոններում), «Տյանշանից մինչև Ժասպի լեռները» ճանապարհորդական նոթերի ժողովածուն։ Շահիկյանի շատ գործեր թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, հունգարերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Պարգևատրվել է ՌԽՀ-ի շքանշաններով։ Ռումինիայի կոմկուսի անդամ 1943 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 421—422.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 421