Ալեքսանդրիտ
Ալեքսանդրիտ (Ալեքսանդր 2-րդ ցարի անունով), միներալ։ Քրիզոբերիլի հազվագյուտ տարբերակ։
Ալեքսանդրիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | Al₂BeO₄ |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 8,5 |
Ենթակատեգորիա | քրիզոբերիլ |
Քիմիական կազմ խմբագրել
Պարունակում է BeO-19,8% , Al2O3 - 80,2%: Քրոմի (Cr2O4 - 0,4%) խառնուրդը ալեքսանդրիտին տալիս է գորշավուն կանաչ գունավորում։
Հատկություններ խմբագրել
Արհեստական լույսի տակ ունի բալի կարմիր երանգ։ Համակարգը օրթոռոմբային է։ Կարծրությունը՝ 8,5, խտությունը՝ 3700 կգ/մ3։ Հայտնի են ԽՍՀՄ–ում Ուրալի, իսկ արտասահմանում՝ Բրազիլիայի, Ցեյլոնի հանքավայրերը։
Կիրառում խմբագրել
Օգտագործվում է որպես թանկարժեք քար։
Գրականություն խմբագրել
- Самсонов Я. П., Туринге А.П. Самоцветы СССР. — М.: «Недра», 1984. — 336 с. с.
- Козлов, Юрий Сергеевич Александрит. — М.: «Наука», 2003. — 74 с. с. — ISBN 5-02-002718-2
- Стоун, Джаспер Всё о драгоценных камнях. — СПб.: «Кристалл», 2006. — 176 с. с. — ISBN 5-306-00346-X
- Винник Д.А., Попов П.А., Арчугов С.А., Михайлов Г.Г. Теплопроводность легированных хромом монокристаллов александрита // Докл. РАН, 2009. Т. 428. № 4. С. 469-470.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 158)։ |