Ալեքսանդրիա Միլս (փետրվարի 26, 1992(1992-02-26), Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային հաղորդավար, նորաձևության մոդել և գեղեցկության թագուհի, ով 2010 թվականի հոկտեմբերի 30-ին Սանյայում (Չինաստան) թագադրվեց որպես Միսս Աշխարհ։ Միլսը երրորդ կինն էր Միացյալ Նահանգներից, ով հաղթեց Միսս Աշխարհ մրցույթում, և առաջինն էր 1990 թվականի հաղթող Ջինա Տոլեսոնից սկսած և ցուցադրության պատմության մեջ 60-րդ Միսս Աշխարհն էր ԱՄՆ-ից։

Ալեքսանդրիա Միլս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1992(1992-02-26) (32 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից

Վաղ կյանք խմբագրել

Կենտուկի նահանգի Շեֆերդսվիլ քաղաքի բնակիչ Միլսը հետաքրքրված էր մոդելավորմամբ գրեթե ութերորդ դասարանից։ Հետևելով 2010 թվականին Միսս Աշխարհում Միլսի հաղթանակին, նրա միջնակարգ դպրոցի խորհրդի անդամը հիշեց, որ դեռ այն ժամանակ է նա մոդելային պորտֆել ունեցել։ Խորհրդի անդամը հիշեց նրան նաև որպես «շատ խոստումնալից և շատ համարձակ», և այն, որ Միլսը խիզախություն է ցուցաբերել դպրոցական միջոցառման ժամանակ կամավոր «Աստված օրհնի Ամերիկան» բարձրախոսով երգելու համար[1]։

Նախքան Միսս Աշխարհին մասնակցելը, 18-ամյա Միլսը ավարտել էր ավագ դպրոցը և ցանկացել էր դառնալ ուսուցիչ։ Նրա մոր խոսքերով, նա հետաքրքրված էր նաև լանդշաֆտային լուսանկարչությամբ։ Լինելով բուսակեր` Միլսը նաև մոդել է և համագործակցում է Elite Models գործակալության հետ։

Միսս Աշխարհ 2010 խմբագրել

Միսս Աշխարհ 2010 Ամերիկա նշանակված Միլսը Միսս Աշխարհ 2010-ին առաջադրվեց Elite Models-ի կողմից, ներկայացնելով իր երկիրը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող Միսս Աշխարհ գեղեցկության մրցաշարում։ Հոկտեմբերի 19-ին կայացած Միսս աշխարհ լողափի գեղեցկություն մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Միսս Աշխարհի Թոփ մոդել մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց` դառնալով Միսս Աշխարհ 2010-ի եզրափակիչ հաղթող հոկտեմբերի 30-ին, պարտության մատնելով այն ժամանակ ֆավորիտ համարվող Մերիան Բիրկեդալին, ով տեղ զբաղեցրեց թոփ յոթնյակում։

Միսս Աշխարհի կարգավիճակով Միլսը այցելել է Ավստրալիա, Բահամներ, Չինաստան, Գանա, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Քենիա, Կորեա, Մալազիա, Ֆիլիպիններ, Սինգապուր, Տրինիդադ և Տոբագո, Բարբադոս, Իսպանիա, Բրազիլիա, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Մոնղոլիա, Ուգանդա, Կանադա, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ։

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսանդրիան ամուսնության առաջարկ էր ստացել Ֆրանկլին Հիբսի կողմից Լոնդոնում անցկացվող Միսս Աշխարհ 2011 մրցույթի եզրափակիչ օրերից առաջ։ Զույգը ամուսնացել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին, բնակվում են Բարդսթոունում, Կենտուկի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ikenberg, Tamara (2010 թ․ նոյեմբերի 2). «Shepherdsvillian wins Miss World title in first try at pageants». The Courier-Journal. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել