Ալեքսանդրա Կուլիշ

ուկրաինացի գրող

Ալեքսանդրա Միխայլովնա Կուլիշ (ուկրաիներեն՝ Га́нна Барві́нок , Հաննա Բարվինոկ, ծննդյամբ՝ Բելօզերսկայա, ապրիլի 23 (մայիսի 5), 1828, Օլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23 (հուլիսի 6), 1911, Օլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն), ուկրաինացի գրող, բանահյուս[2]։ Համարվում է Ուկրաինայի կարևորագույն գրողներից մեկը, ժամանակակից ուկրաինական գրականության առաջին կին գրողն է, ուկրաինական գրականության էթնոգրաֆիկ ռեալիզմի առաջամարտիկը[3][4][5]։

Ալեքսանդրա Կուլիշ
Ծննդյան անունռուս.՝ Александра Михайловна Белозерская[1]
Ծնվել էապրիլի 23 (մայիսի 5), 1828
ԾննդավայրՕլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 23 (հուլիսի 6), 1911 (83 տարեկան)
Վախճանի վայրՕլենովկա, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Գրական անունГанна Барвінок[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինՊանտելեյմոն Կուլիշ[1]
 Hanna Barvinok Վիքիպահեստում

Ի հավելումն իր առավել հայտնի՝ Հաննա Բարվինոկ կեղծանվանը՝ գրել է A. Nečuj-Viter անունով[6]։

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրա Կուլիշը ծնվել է Չեռնիգովի մարզի Բորզնայի մոտ գտնվող Մոտրոնովկա խուտորում։ Նրա ազնվական ընտանիքում պահպանվել են ուկրաինական սովորույթները և օգտագործվել է ժողովրդական լեզուն։ Նրա ուսուցումը սկսվել է ճորտ ծառայից, ով անհրաժեշտ է համարել ճիպոտի օգտագործումը։ Սակայն Ալեքսանդրայի մայրը, իմանալով այդ մասին, դադարեցրել է այդ պրակտիկան և իր ձեռքն է վերցրել դստեր կրթությունը։

Երբ Ալեքսանդրան յոթ տարեկան է եղել, նրա հայրը մահացել է։ Ութ երեխաներով և ամբողջ տնային տնտեսությամբ ծանրաբեռնված մայրը դստերն ուղարկել է իր ընկերուհու՝ Օ. Ի. Կոզիկովայի մոտ։ Լեսյան այստեղ ապրել է մինչև 12 տարեկանը՝ Կոզիկովայի երեխաների հետ սովորելով ժողովրդական պոեզիա Կոտլյարևսկու, Պյոտր Գուլակ-Արտեմովսկու և Վիկտոր Զաբիլայի ստեղծագործություններից։ Սակայն Կոզիկովայի մահից հետո Ալեքսանդրան վերադարձել է մոր մոտ և մինչև 18 տարեկան դառնալը նրան օգնել տնային գործերում։ Այստեղ նա գիտելիքներ է ձեռք բերել հասարակ մարդկանց կյանքի և սովորույթների մասին, որոնք հետագայում դրսևորվել են նրա ստեղծագործություններում։

Ամենայն հավանականությամբ, հարազատ Տիմկովսկուն հյուընկալվելիս նա հանդիպել է Պանտելեյմոն Կուլիշին։ 1847 թվականի հունվարի 22-ին տեղի է ունեցել նրանց հարսանիքը, որտեղ խաչեղբայրը եղել է Տարաս Շևչենկոն։

 
Ալեքսանդրա Կուլիշն ամուսնու հետ, 1877
 
Ալեքսանդրա Կուլիշ 1847 թվականին

Գրական գործունեություն խմբագրել

Գաննա Բարվինոկը (Ալեքսանդրա Կուլիշի գրական կեղծանունը) գրականության մեջ հայտնվել է բավականին ուշ՝ միայն 1860 թվականին։ Ասում են, որ նրա բանաստեղծական տաղանդը նկատել և օրինակ է ծառայել Մարիա Մարկովիչը (Մարկո Վովչոկ)։ Նրա «Չկա չարիք առանց բարիքի» և «Աշնանը ամառ է» պատմվածքները տպագրվել են «Խատա» ալմանախում։

1861 թվականին Ա. Նեչույ-Վետեր կեղծանունով լույս են տեսել նրա երեք պատմվածքները՝

  • «Сиритський жаль»
  • «Не було змалку, не буде й до останку»
  • «Хатне лихо»

1862 թվականին Բարվինոկ կեղծանվամբ լույս տեսավ նրա «Наш дид и пип» պատմվածքը «Օսնովա»-ում, այնուհետև տպագրվեցին՝

  • «Դոմոնտար» «Պրավդա», Լվով, 1869
  • «Руська Хата»ալմանախում, 1877
    • «Трудящий шукае долю, а доля шукае трудящого»
    • «Чорт у крепацтве»
  • «Квитки с сльозами, сльозы з квитками» («Ռադա», Կիև, 1884)
  • «Перший винок» հրատարակչությունում, Լվով, 1887
    • «Перемогла!»
    • «Жиноче бидуванне»
  • «Пьяныця» («Складка». Альманах. Харьков, 1887)
  • «Вирна пара» («Просвета» ընկերության օրացույցի նկարազարդում, 1886)
  • «Подожна пара» («Дзвонок», Լվով, 1890)
 
Հաննա Բարվինոկի արձանը հայրենի քաղաքի թանգարանում

Բացի այդ, Բարվինոկը գրել է ռուսերեն վեց ազգագրական պատմվածքներ, որոնք տպագրվել են «Կիևսկայա Ստարինա»-ում (1888, թիվ 6 և 12, 1889, թիվ 7)

  • «С Волыни» (1861)
  • «С дороги» (1861)
  • «Жизнь в одном селе» (1862) -ինքնակենսագրական
  • «Молотники» (1888)
  • «Половинщик» (1888)
  • «Русалка» (1889)

Որոշ ստեղծագործություններում, օրինակ, «Не було змалку, не буде й до останку», Հաննա Բարվինոկն ընդօրինակել է Մ. Մարկովիչին։ «Դոմոնտար» պատմվածքում պատկերված է հանգիստ կենցաղային կյանքը և ավելի ինքնուրույն է։

Հաննա Բարվինոկի մոտ ավելի հաջողված են այն ստեղծագործությունները, որոնք հիմնված են ժողովրդական պատմվածքների վրա («Трудящий шукае долю, а доля шукае трудящого», «Чорт у крепацтве», «Пьяныця», «Перемогла!», «Жиноче бидувание»)։ Որոշ քննադատներ բացառիկ հաջողված են համարում նրա «Вирна пара»վիպակը, նշելով, սակայն, դրա լիակատար անհավանականությունը, մակարդակը շատ ավելի բարձր է «Перемогла!» վիպակի մակարդակը, որը հիմնված է «Батько милый, маты мила, дружина милійшы» երգի բառերի վրա։ Լավ են գրված նաև նրա ռուսերենով պատմվածքները։

Ժառանգություն խմբագրել

Ուկրաինայի մի քանի բնակավայրերում կան Հաննա Բարվինոկի անունով փողոցներ։ Բարվինոկի արձանը նույնպես կանգնեցված է նրա պատմական տնամերձի տարածքում՝ այժմ Հաննա Պուստինի պատմական և հուշահամալիր-թանգարան-արգելոցում։

Բարվինոկի ստեղծագործությունների ամենաամբողջական ժողովածուն տպագրվել է 2002 թվականին «Ганна Барвінок» (անգլ.՝ Hanna Barvinok) գրքում, որը խմբագրել են Վոլոդիմիր Յացյուկը և Վասիլ Շենդերովսկին[7]։ 2018 թվականին Ուկրաինայի գրողների ազգային միությունը միջոցառում է անցկացրել Կիևում՝ նշելու Բարվինոկի 190-ամյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кулиш, Александра Михайловна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 958.
  2. "БАРВІНОК Ганна"
  3. Oleshchenko, Tetiana (2018). «Варшава в житті і творчості Ганни Барвінок» [Warsaw in the life and work of Hanna Barvinok]. TEKA Komisji Polsko-Ukraińskich Związków Kulturowych (ուկրաիներեն). 5 (13): 67–78. doi:10.31743/teka.5706. ISSN 1733-2249. S2CID 240924020.
  4. «"Ганна Барвінок" [Hanna Barvinok]. Херсонська обласна універсальна наукова бібліотека ім. Олеся Гончара [Kherson Regional Universal Scientific Library named after Oles Honchar]». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  5. Bohachevsky-Chomiak, Martha (1988 թ․ հոկտեմբերի 12). Feminists Despite Themselves: Women in Ukrainian Community Life, 1884-1939 (անգլերեն). Canadian Institute of Ukrainian Studies. էջ 10. ISBN 978-0-920862-57-5.
  6. «Kuliš, Aleksandra Michajlovna [b. Belozerskaja]». De Gruyter. International Encyclopedia of Pseudonyms (անգլերեն). 2010. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  7. "Збірник до 170-річчя від дня народження".

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Կուլիշ» հոդվածին։