Ալեքսանդրա Դադարիո

ամերիկացի դերասանուհի

Ալեքսանդրա Աննա Դադարիո[1] (անգլ.՝ Alexandra Anna Daddario, մարտի 16, 1986(1986-03-16)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և մոդել։ Հայտնի է Աննաբեթ Չեյզի դերով «Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» ֆիլմում և Բլեյքի դերով «Սան Անդրեաս» ֆիլմում[3]։

Ալեքսանդրա Դադարիո
անգլ.՝ Alexandra Anna Daddario
Ալեքսանդրա Դադարիոն 2015 թվականի ապրիլին
Ծնվել է1986 թվական մարտի 16
ԾննդավայրՆյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԲրերլի դպրոց, Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Ալեքսանդրա Աննա Դադարիո
Alexandra Anna Daddario
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2002- այժմ
Ընտրանի«Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը»,
«Սան Անդրեաս»,
«Իրական խուզարկու»
IMDbID 1275259
twitter.com/AADaddario

Վաղ տարիներ խմբագրել

Դադարիոն ծնվել է 1986 թվականի մարտի 16-ին Նյու Յորքում, Քրիստինա՝ փաստաբան, և Ռիչարդ Դադարիոյի՝ դատախազ և Նյու Յորքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար՝ քաղաքապետ Բլումբերգի ժամանակ[4]։ Նրա եղբայրը՝ Մեթյու Դադարիոն, նույնպես դերասան է[5][6]։ Նա ունի նաև քույր՝ Քեթրին Դադարիո, ով նույնպես դերասանուհի է[7]։ Հայրական կողմից նրա պապիկը եղել է Էմիլիո Քուինսի Դադարիոն, Քոնեքթիկութի նահանգի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը 1959-1972 թվականներին[8][9]։ Նա ունի իտալական, իռլանդական, չեխական և անգլիական ծագում[10]։

16 տարեկան հասակում Ալեքսանդրան Բիրլիի դպրոցից տեղափոխվում է Նյու Յորքի Մասնագիտական մանկական դպրոց, որպեսզի կենտրոնանա դերասանուհու կարիերայի վրա[11]։ Նաև սովորել է Մերիմաունթ Մանհեթեն քոլեջում[12][13]։ Դադարիոն ասում է, որ որոշել է դերասանուհի դառնալ տասնմեկ տարեկան հասակում[3]։ Նաև ասում է, որ երկար տարիների ընթացքում ուսանել է դերասանական տեխնիկան Մեյսների ակադեմիայում[13]։

Կարիերա խմբագրել

Դադարիոն իր հեռուստատեսային նորամուտը նշել է 16 տարեկանում, երբ նա խաղացել է դեռահաս Լորի Լյուիսի դերը «Իմ բոլոր երեխաները» («All My Children») ֆիլմում։ Նրա առաջին գլխավոր դերը եղել է Աննաբեթ Չեյզի դերը 2010 թվականի «Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» («Percy Jackson & the Olympians: The Lightning Thief») ֆանտաստիկ, արկածային ֆիլմում։ Այդ ընթացքում նա մշտապես խաղացել է Նիլ Քեֆրիի ընկերուհի Քեյթ Մորոյի դերը «Սպիտակ օձիք» («White Collar») սերիալում։

2011 թվականին նա նկարահանվում է «Անամուսնական շաբաթ» («Hall Pass») ֆիլմում և երկրորդական դեր «Ծնողները» («Parenthood») հեռուստասերիալում[14]։

2012 թվականին Ալեքսանդրան նկարահանվում է հանրահայտ ամերիկյան ինդի-խումբ «Imagine Dragons»-ի «Radioactive» երգի տեսահոլովակում և ունենում է էպիզոդիկ դեր «Ֆիլադելֆիայում միշտ արև է» («It's Always Sunny in Philadelphia») ֆիլմում։ Նրա հաջորդ գլխավոր դերը լինում է «Տեխասյան սպանդ բենզասղոցով» («The Texas Chainsaw Massacre 3D») ֆիլմը, որտեղ նա կատարում է Հիզեր Միլերի դերը։ Այն ցուցադրվում է 2013 թվականին, չնայած նկարահանումները իրականացվել էին դրանից երկու տարի առաջ։ 2013 թվականին նա խաղում է նաև «Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» («Percy Jackson: Sea of Monsters») ֆիլմում, կատարելով Աննաբեթ Չեյզիի դերը։ Դադարիոն սկսում է նկարահանվել «Իմ աղջիկը զոմբի է» («Burying The Ex») կատակերգական ֆիլմում, Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Ֆիլմում նրա խաղընկերներն են եղել Ջո Դանթեն, Անտոն Էլչինը և Էշլի Գրինը։ «Իմ աղջիկը զոմբի է» ֆիլմը հանդիսացել է այն ընտրված ֆիլմերի ցանկում, որոնք արտամրցույթային ցուցադրմամբ մասնակցել են 2014 թվականի Վենետիկի կինոփառատոնին։

2014 թվականին Դադարիոն մեծ ուշադրության է արժանանում HBO-ի «Իրական խուզարկու» («True Detective») սերիալի առաջին եթերաշրջանում խաղացած դերի համար[15]։ Դադարիոն առաջատար դեր է խաղում երկրաշարժի մասին պատմող «Սան Անդրեաս» («San Andreas», 2015 թվական) 3D ֆիլմում, Դուեյն Ջոնսոնի հետ, ով խաղում է Դադարիոյի կերպարի հոր դերը[13]։ Նկարահանումները սկսվում են 2014 թվականի ապրիլին Գոլդ Կոստայում և Բրիսբենում, Կվիսլենդ, Ավստրալիա և ավարտվում հուլիսի վերջին Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա։

Դադարիոն Քեյթ Ապտոնի հետ միասին կնկարահանվի ավտոմեքենայով ճանապարհորդության մասին պատմող «Կանգառ» («The Layover») սիրային կատակերգությունում, ռեժիսոր Ուիլյան Հ. Մեյսի։ Դադարիոն ֆիլմում կփոխարինի Լեա Միչելին։ Ֆիլմում երկու լավագույն ընկերներ (Դադարիո և Ապտոն) ուղևորվում են արձակուրդ և, վերջնական արդյունքում, պայքար են մղում միևնույն տղայի համար՝ Սենտ Լյուիսում կանգառի ժամանակ։

2015 թվականին Դադարիոն պայմանագիր է կնքում շվեյցարական ժամագործական «Movado» ընկերության հետ, հանդիսանալով նրա դեսպանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2002-2003 Իմ բոլոր երեխաները All My Children Լորի Լյուիս
2004-2006 Օրենք և կարգ ու կանոն Law & Order Ֆելիցիա/Սամանթա Բերեֆորդ
2005 Կաղամար և կետ The Squid and the Whale աղջիկ
2005-2009 Օրենք և կարգ ու կանոն. Հանցագործ մտադրություն Law & Order: Criminal Intent Լիզա Ուելեսլի/Սյուզի Արմսթրոնգ
2006 Համոզմունք Conviction Վանեսա
2006 Սոպրանո կլանը The Sopranos աղջիկ
2006 Քայլ Pitch Ալեքս
2006 Ամենաշոգ նահանգը The Hottest State Կիմ
2007 Դայակներ The Babysitters Բարբարա Էյթս
2008 Ձեղնահարկ The Attic Ավա Շտրաուս
2009 Գոտեմարտ Damages Լիլի Արսենո
2009 Կյանքը Մարսի վրա Life on Mars Էմիլի Ուայաթ
2009 Քույր Ջեքի Nurse Jackie աղջիկ
2009-2011 Սպիտակ օձիք White Collar Քեյթ Մորո
2010 Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը Percy Jackson & the Olympians: The Lightning Thief Աննաբեթ Չեյզ
2010 Չարագործ 2 Bereavement Էլիսոն Միլեր
2010 Օդդ Ջոբս Odd Jobs Կեսի Ստետներ
2011 Արտամուսնական շաբաթ Hall Pass Պեյջ
2011-2012 Ծնողներ Parenthood Ռեյչել
2012 Ֆիլադելֆիայում միշտ արև է It's Always Sunny in Philadelphia Ռուբի Տաֆտ
2013 Տեխասյան սպանդ բենզասղոցով The Texas Chainsaw Massacre 3D Հիզեր Միլեր
2013 Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Percy Jackson: Sea of Monsters Աննաբեթ Չեյզ
2014 Իրական խուզարկու True Detective Լիզա Տրանյետի
2014 Նորեկը New Girl Միշել
2014 Իմ աղջիկը զոմբի է Burying The Ex Օլիվիա
2015 Վերջին մարդը Երկրի վրա The Last Man on Earth Վիկտորիա
2015 Սան Անդրեաս San Andreas Բլեյկ Գեյնս
2016 Ընտրություն The Choice Մոնիկա
2016 Կանգառ The Layover Քեյթ
2016 Անհասանելի ստանդարտ միջոցներով Unreachable By Conventional Means Քեյթ

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2010 Teen Choice Awards Choice Breakout Female Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը Առաջադրված
2013 MTV Movie Awards Best Scared-As-S**t Performance Տեխասյան սպանդ բենզասղոցով Առաջադրված
2015 Teen Choice Awards Choice Movie Actress: Action/Adventure Սան Անդրեաս Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daddario, Alexandra (2010 թ․ ապրիլի 3). «Alexandra Daddario tweet». Twitter.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Turner, Matthew (2010). «Alexandra Daddario Interview». View London. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Rao, Priya (2014 թ․ ապրիլի 10). «The Case of the Missing Bikini». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  5. Sneider, Jeff (2011 թ․ օգոստոսի 16). «Matthew Daddario joins Doremus pic». Variety. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  6. http://www.pajiba.com/celebrities_are_better_than_you/fyi-apparently-alexandra-daddario-and-her-siblings-got-first-pick-at-the-gene-pool-draft.php
  7. Daddario, Alexandra (2014 թ․ դեկտեմբերի 1). «How to Date Me». GQ. Արխիվացված է օրիգինալից (Videsfdxiknlsxxjgiuiwsslwl/$,o featurette) 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  8. Associated Press (2010 թ․ հուլիսի 7). «Emilio Daddario, Connecticut Congressman, Dies at 91». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  9. «Daddario, Emilio Quincy (1918-2010)». Biographical Directory of the United States Congress. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. Berrie, Nicole (2010 թ․ փետրվարի 8). «The Radar: Alexandra Daddario». Orange County. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  12. Stern, Marlow (2014 թ․ սեպտեմբերի 5). «Alexandra Daddario on 'True Detective's' Misogyny Claims and Her Hollywood Ascent». The Daily Beast. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  13. 13,0 13,1 13,2 Wallace, Chris (2014 թ․ հունիս). «Alexandra Daddario». Interview. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  14. Ng, Philiana (2011 թ․ նոյեմբերի 8). «'Parenthood' Co-Stars Say Adam and Crosby's New Receptionist 'Causes a Lot of Problems'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  15. Rao, Priya (2014 թ․ փետրվարի 22). «Alexandra Daddario Talks True Detective, Boobs, and Fashion». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Դադարիո» հոդվածին։