Ալեքսանդրա Բոթեզ (անգլ.՝ Alexandra Botez, սեպտեմբերի 24, 1995(1995-09-24), Դալաս) կանադական ծագմամբ ամերիկացի շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ (WFM)։

Ալեքսանդրա Բոթեզ
անգլ.՝ Alexandra Botez
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1995(1995-09-24) (28 տարեկան)
ԾննդավայրԴալաս
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
ԱզգությունRomanian Canadians?
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Clackamas High School?
Մասնագիտությունշախմատիստ, Twitc-ի սթրիմեր, յություբեր և պոկեր խաղացող
Պարգևներ և
մրցանակներ
 Alexandra Botez Վիքիպահեստում

Շախմատային կարիերա խմբագրել

Ունի ռումինական ծագում։ Ծնվել է ԱՄՆ-ում։ Մեծացել է ռումինական Վանկուվեր քաղաքում, Բրիտանական Կոլումբիայում, Կանադայում։ Շախմատ սկսել է խաղալ 6 տարեկանից՝ Ռումինիայի հանրային կենտրոնին կից «Ոսկե ասպետներ» շախմատային ակումբում։

Հանդես է եկել Կանադայի հավաքականում, հինգ անգամ դարձել է Կանադայի աղջիկների չեմպիոն։ Մասնակցել է մի քանի շախմատային օլիմպիադաների։

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո Բոտեսը տասնհինգ տարեկանում ընդգրկվել է ԱՄՆ-ի աղջիկների հավաքականում։ Ստացել է կրթաթոշակ Դալլասի Տեխասի համալսարանում, սակայն դրա փոխարեն որոշել է սովորել Սթենֆորդի համալսարանում։

Սթենֆորդի շախմատային ակումբի երկրորդ կին նախագահն է եղել[1], հանդիսանում է կանադացի լավագույն շախմատիստուհիներից մեկը, խոսում է հինգ լեզվով, դասախոսություններ է կարդում տեղի շախմատի դպրոցում, շախմատի տարբեր ակումբների մարզիչ է, աշխատում շախմատի զարգացման նախագծերի վրա, երեխաների համար նախատեսված ուսումնական ձեռնարկի հեղինակ է։

2018 թվականի ապրիլին Բոտեթը մեկնաբանել է Սան Ֆրանսիսկոյում շախմատի լիգայի եզրափակչի խաղերը՝ միջազգային վարպետ Դանիել Ռենի, միջազգային վարպետ Աննա Ռուդոլֆի և գրոսմայստեր Ռոբերտ Հեսի հետ[2]։

2018 թվականի հունիսին եղել է «ChessKid Crowns 7» մրցաշարի մեկնաբանը։

Ալեքսանդրա Բոտեզը Twitch-TV-ում հաղորդումներ Է վարում իր քրոջ՝ Անդրեի հետ[3]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4][5]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2010 1930 1930 1966 1974 1998 1998 1998 1930
2011 1944 1944 1942 1950 1997 1997 1997 1942
2012 1995 2021 2021 2008 2009 2022 2015 2015 2015 2022 1995
2013 2024 2024 2024 2024 2024 2024 2040 2076 2086 2086 2086 2086 2086 2024
2014 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2090 2090 2090 2090 2090 2089
2015 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090 2090
2016 2090 2090 2090 2092 2092 2092 2092 2092 2092 2051 2051 2051 2092 2051
2017 2051 2051 2051 2051 2051 2051 2051 2051 2051 2051 2033 2033 2051 2033
2018 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033 2033
2019 2033 2033 2033 2033 2040 2040 2040 2056 2062 2062 2062 2062 2062 2033
2020 2062 2020 2020 2020 2020 2020 2020 2020 2020 2020 2020 2020 2062 2020
2021 2020 2020 2020 2020 2020
2022 1988 1988 1988 1988
2023 1977 1977 1977
2024 1986 1971 1986 1971


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alexandra Botez: Stanford's first female Chess Club president». The Stanford Daily. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. PRO Chess League Finals Set For San Francisco
  3. «Twitch». Twitch. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  5. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Բոթեզ» հոդվածին։