Ալեքսանդեր Անտսոն (էստ․՝ Aleksander Antson, 31 օգոստոսի 1899, գ. Վորսնա, Սաարեմաա (այժմ՝ Վալյալա) Էստոնիա21 սեպտեմբերի 1945, Հաապսալու), էստոնացի դրամատուրգ, գրող, լրագրող, մարզիկ, Էստոնիայի օլիմպիական հավաքականի անդամ (թեթև ատլետիկա, 1924)։

Ալեքսանդեր Անտսոն
էստ․՝ Aleksander Antson
Ծնվել էօգոստոսի 31, 1899(1899-08-31)[1][2]
ԾննդավայրՊիհտլա, Էստոնիա
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1945(1945-09-21)[1][2] (46 տարեկան)
Վախճանի վայրՀաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունթեթևատլետ, լրագրող և գրող
Քաղաքացիություն Էստոնիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1916 թվականից որպես էստոներենի ու մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Սաարեմաա կղզում ու Վիռու քաղաքում, այնուհետև որպես լրագրող աշխատել է Ռակվեռեում ու Տալլինում։

1925-1926 թվականներին խմբագրել է «Virulane» թերթը։ 1927-1930 թվականներին եղել է Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Rahva Sona» թերթի, 1931-1933 թվականներին «Vaba Maa» թերթի խմբագիր։ Էստոնիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1940-1941 թվականներին, աշխատել է կոմունիստական «Rahva Hääl» թերթում։

Էստոնիայի հավաքականի կազմում մասնակցել է 1924 թվականի Ամառային օլիմպիական խաղերին (վազք 1500 մ), որ անցկացվել են Փարիզում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձերբակալվել է գերմանացիների կողմից ու 1941-1944 թվականներին անցկացրել բանտում։

1945 թվականին զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարում։ Թաղվել է Տալլինի Անտառային գերեզմանատանը։

Ստեղծագործությունը խմբագրել

Ալեքսանդեր Անտսոնը 1920-ական թթ-ից արդեն ճանաչված գրող էր, պիեսների ու արձակ ստեղծագործությունների հեղինակ։ «Երեխաներ» («Lapsed», 1925), «Գողգոթա» («Kolgata», 1926), «147» (1927), «Աշխատավորի աղջիկը» («Töölise tütar», 1931) ստեղծագործություներում արտացոլված են անտսոնի դրական վերաբերմունքը կոմունիստական կարգերի ու հեղափոխական պայքարի նկատմամբ։ «Մարդիկ բքի մեջ» («Inimesed tuisus», 1938) и «Օրդենի վերջը» («Orduaja lõpp», 1940) պիեսներում ներկայացրել է գերմանացի ու էստոնացի ֆաշիստներին։

Ալեքսանդեր Անտսոնը գրել է նաև մի շարք վեպեր. «Հաղթանակ» («Võit») պատմավեպում պատկերում է պայքարը օտար բռնակալների դեմ։ Առանձին գիրք է նվիրել 1936 թ. Բեռլինում անցկացված ամառային օլիմպիական խաղերին (վերահրատարակվել է 1992 թ.)

Ստեղծագործություններ խմբագրել

  • Lapsed (դրամա, 1925)
  • Kolgata (դրամա, 1926)
  • Vennad (դրամա, 1926)
  • Vangid (դրամա, 1927)
  • 147 (դրամա, 1927)
  • Surmatants (դրամա, 1929)
  • Tänapäeva Venemaa (1930)
  • Töölise tütar (դրամա, 1931)
  • Tšempionaat (դրամա, 1933)
  • Muretute ülemlaul (դրամա, 1935)
  • Kirg (վեպ, 1937)
  • Inimesed tuisus (Rahvamehed) (դրամա, 1938)
  • Sina ei pea mitte himustama… (վեպ, 1938)
  • Kosjatalu (դրամա, 1939)
  • Orduaja lõpp (Parun kolib ära) (դրամա, 1940)
  • Võit (վեպ, 1946)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել