Ալեյի շրջան
Ալեյ (արաբ․՝ قضاء عاليه), Լիբանանի 25 շրջաններից մեկը, որը մտնում է Լեռնային Լիբանանի մարզի կազմի մեջ։ Շրջանի վարչական կենտրոնն է Ալեյ քաղաքը։ Բնակչությունը կազմում է 136 320 մարդ։
Ալեյի շրջան արաբ․՝ قضاء عاليه | |
---|---|
Երկիր | Լիբանան |
Կարգավիճակ | Լիբանանի շրջան |
Մտնում է | Լեռնային Լիբանան |
Վարչկենտրոն | Ալեյ |
Բնակչություն | 136 320[1] |
Տարածք | 263 |
Ժամային գոտի | UTC+2 |
Աշխարհագրություն խմբագրել
Շրջանը տեղակայված է Լիբանանի արևմտյան մասում և ունի 263 կմ² տարածք։ Հյուսիսում սահմանակից է Բաաբդայի շրջաննին, հարավում՝ Շուֆի շրջանին, արևելքում՝ Զահլեի և Արևմտյան Բեկաայի շրջաններին, իսկ արևմուտքում նրա ափերն են ողողում Միջերկրական ծովի ջրերը։
Համայնքներ խմբագրել
Շրջանը բաժանվում է 55 համայնքների[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Caza de Aaley» (ֆրանսերեն). Localiban-Centre de ressources sur le développement local au Liban. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեյի շրջան» հոդվածին։ |