Ալգիմանտաս Բալթակիս (լիտ.՝ Algimantas Baltakis, փետրվարի 15, 1930(1930-02-15)[1][2], Leliūnai, Utena District Municipality, Լիտվա[1] - մարտի 13, 2022(2022-03-13)[1], Վիլնյուս, Լիտվա[1]), լիտվացի բանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ։

Ալգիմանտաս Բալթակիս
լիտ.՝ Algimantas Baltakis
Ծնվել էփետրվարի 15, 1930(1930-02-15)[1][2]
ԾննդավայրLeliūnai, Utena District Municipality, Լիտվա[1]
Վախճանվել էմարտի 13, 2022(2022-03-13)[1] (92 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա[1]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիլնյուսի համալսարան (1954)[1][2]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լյալյունայ բնակավայրում։ Ավարտել է Կաունասի գիմնազիան (1949 թվական)։ 1954 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը` «լիտվերեն լեզու և գրականություն» մասնագիտացմամբ։ 1952-1956 թվականներին աշխատել է որպես գրական աշխատակից, այնուհետև` որպես բաժնի վարիչ, ապա որպես` գործադիր քարտուղար «Տարիբինե մոտերիս» („Tarybinė moteris“; «Խորհրդային կին») ամսագրում։ Այնուհետև 1956-1990 թվականներին (ընդհատումներով) աշխատել է «Պյարգալե» (Pergalė; «Հաղթանակ») գրական հանդեսի խմբագրությունում, 1964-1967 և 1985-1989 թվականներին եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1955 թվականից եղել է Լիտվայի գրողների միության անդամ։ Ապրում է Վիլնյուսում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1980 թվականի փետրվարի 15-ին արժանացել է «Պատվո նշան» շքանշանին»[3]
  • 1966 թվական` «Պոեզիայի գարուն» փառատոնի դափնեկիր։
  • 1967 թվական` Լիտվայի կոմերիտմիության մրցանակ` «Թափառող սարը» („Keliaujantis kalnas“) գրքի համար
  • 1974 թվական` Ս. Ներիսի անվան կոլտնտեսության մրցանակ` «Գյուղական թեմայով տարվա լավագույն բանաստեղծության» համար
  • 1986 թվական` Լիտվական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ[4]։
  • 2005 թվականին արժանացել է Լիտվայի Հանրապետության կառավարության արվեստի բնագավառի մրցանակի։

Ստեղծագործություն խմբագրել

1955 թվականից սկսած` հրապարակել է ավելի քան քսան բանաստեղծությունների ժողովածու, ինչպես նաև` հոդվածներ լիտվական պոեզիայի մասին։ Բալթակիսի բանաստեղծությունները թարգմանվել են լատիշերեն և ռուսերեն։ Նա լիտվերեն է թարգմանել Ալեքսանդր Բլոկի, Ռասուլ Համզաթովի, Օյար Վացիետիսի բանաստեղծությունները։ Նա թարգմանել է նաև Ա. Պուշկինի մի շարք բանաստեղծություններ[5]։

Հրատարակություն խմբագրել
  • Lietučiui dulkiant, eilėraščiai. 1955
  • Velnio tiltas, eilėraščiai. 1957
  • Keturios stygos, eilėraščiai. 1959
  • Mažosios poemos, eilėraščiai. 1963
  • Požeminės upės, eilėraščiai. 1967
  • Keliaujantis kalnas, eilėraščiai. 1967
  • Akimirkos, eilėraščiai. 1970
  • Stebuklinga žolė, eilėraščiai. 1971
  • Vabaliukų balius, eilėraščiai. 1972
  • Duona ir debesys, eilėraščiai. 1973
  • Poetų cechas, pastabos apie šiuolaikinę lietuvių poeziją. 1975
  • Dedikacijos, eilėraščiai. 1975
  • Priemiesčio berniokas, eilėraščiai. 1976
  • Upės ir tiltai, eilėraščiai. 1976
  • Strazdiškio elegijos, eilėraščiai. 1979
  • Maratonas, lyrikos rinktinė. 1980
  • Rinktiniai raštai, 2 t. 1983
  • Mudviejų vakaras, meilės lyrika 1986
  • Brolių valanda, vertimų rinktinė. 1986
  • Nepaklusnus šunytis, pastabos apie šiuolaikinius eilėraščius. 1989
  • Kas kur gyvena, poemėlė. 1989
  • Atodūsis, eilėraščiai. 1993
  • Apvirtę Grižulo ratai, eilėraščiai. 1994
  • Vienuolynas, eilėraščiai. 1998
  • Žvirblių žiemavietė, eilėraščiai. 2005
  • Pusryčiai dviese, meilės lyrika. 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Mitaitė D. Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  2. 2,0 2,1 2,2 Балтакис Альгимантас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Указ Президиума Верховного Совета СССР от 15 февраля 1980 года № 1571—Х «О награждении писателя Балтакиса А. Ю. орденом «Знак Почёта»» // «Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик». — № 8 (2030) от 20 февраля 1980 года. — Ст.152.
  4. «БАЛТАКИС Альгимантас». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  5. Aleksandras Puškinas. Александр Пушкин. Lyrika. Лирика. Sudarė Alvydas Šlepikas. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1999. ISBN 9986-39-116-4. P. 39, 75, 139, 149, 193, 207.

Արտաքին հղումներ խմբագրել