Ալգոնկիներեն, հյուս-ամերիկյան հնդկացիական լեզու, պատկանում է ալգոնկինյան լեզուների կենտրոնական խմբին։ Երբեմն այս անունով են կոչում ալգոնկինյան լեզվաընտանիքը[1]։ Այս լեզուն ազգակից է օջիբվե լեզվին, որը օջիբվե բարբառի տարատեսակ է։ Ֆրանսերենի և անգլերենի հետ նրանով խոսում են Քվեբեկի և Օնտարիոյի ալգոնկինները։ 2006 թվականի դրությամբ՝ կային 2,680 ալգոնկիներեն խոսողներ[2], որոնցից միայն 10%-ից պակասն էր միալեզու։ Ինչպես շատ հնդկացիական լեզուներ, ալգոնկիներենը նույնպես բայական լեզու է, որտեղ բառերի մեծ մասի իմաստները ներառվում է բայերի մեջ՝ նախդիրների առանձին բառեր, ժամանակաձևեր օգտագործելու փոխարեն։

Ալգանկիներեն
ᐊᓂᔑᓈᐯᒧᐎᓐ Anicinâbemowin
Աստվածաշունչն ալգանկիներեն, Ծննդոց
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասՕջիբվե
ԵրկրներԿանադա
ՇրջաններՔվեբեկ, Օնտարիո
Խոսողների քանակ2430 մարդ
Լեզվակիրների թիվը2680
ԴասակարգումԱլգյան լեզվաընտանիք
Ալգոնկինյան լեզուներ
Կենտրոնական ալգոնկինյան լեզուներ
Անիշինաաբե լեզուներ
Գրերի համակարգCanadian Aboriginal syllabics? և լատինական այբուբեն
IETFalq
ISO 639-2alg
ISO 639-3alq

Քանի որ այս լեզվի անվանումից ծագել է ամբողջ ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը, հաճախ այն առաջացնում է տերմինաբանական շփոթություն։ Ըստ կառուցվածքի ալգոնկինյան լեզուն բազմահամադրական լեզու է։ Նախադասության հիմքը բայն է, ձևույթների միաձուլմամբ, բայը կարող է արտահայտել ամբողջ մի նախադասության իմաստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  2. Statistics Canada, 2006, Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.