Ալբին Ամելին (շվեդ.՝ Albin Amelin, հունվարի 25, 1902(1902-01-25)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 8, 1975(1975-02-08)[4], Barrevik), շվեդ նկարիչ։ Ծնվել է Չիկագոյում (ԱՄՆ)։ Սովորել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոցում։ 1931-1932 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ Շվեդիայի անկախ նկարիչների ասոցիացիայի հիմնադիրն է։ Ղեկավարել է «Արվեստը մարդկանց համար» միությունը։

Ալբին Ամելին
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1902(1902-01-25)[1][2][3]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 8, 1975(1975-02-08)[4] (73 տարեկան)
Մահվան վայրBarrevik
ԳերեզմանBromma churchyard[5]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ
Մասնագիտություննկարիչ
 Albin Amelin Վիքիպահեստում

Աշխատանքներ խմբագրել

1938 թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Արևմտյան նոր արվեստի պետական թանգարանում (ԽՍՀՄ)։ Ամելինը շվեդական էքսպրեսիոնիզմի սոցիալ-դեմոկրատական թևի ներկայացուցիչ է։ Իր ստեղծագործության մեջ նա դիմել է պայքարի և աշխատանքի թեմաներին։ Նա առաջինն էր շվեդական արվեստում, որ անդրադարձել է հակաֆաշիստական պայքարի թեմային։

Էրմիտաժում պահվում է այս նկարչի երկու աշխատանք. «Գեներալ Ֆրանկոյի քաղաքակրթությունը» (1936) և «Երկու կին` պատուհանի մոտ» կտավները։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Искусство стран и народов мира: Архитектура. Живопись. Скульптура. Графика. Декоративное искусство. Краткая художественная энциклопедия. Главный редактор Б. В. Иогансон. М.: Советская Энциклопедия. Т.5. 1981. С.431-433.
  • Государственный Эрмитаж. Западноевропейская живопись. Каталог-2. Второе издание, дополненное и исправленное. Ленинград: Искусство, 1981. С. 279.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբին Ամելին» հոդվածին։