Ալբերտ Վ. Սարգսյան (ֆուտբոլիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Վլադիմիրի Սարգսյան (օգոստոսի 14, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ (պաշտպան, այնուհետև՝ կիսապաշտպան), ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ» (1983-88 և 1990-91), Կիևի «Դինամո» (1989) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 189 խաղ, խփել 19 գոլ։ Որպես մարզիչ աշխատել է Վիլնյուսի «Լոկոմոտիվում» և հայաստանյան թիմերում[1]։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալբերտ Վլադիմիրի Սարգսյան | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Հայ | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան և ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1963 (60 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խաղացողի կարիերա խմբագրել
Իր կարիերայի մեծ մասը Ալբերտ Սարգսյանն անցկացրել է ԽՍՀՄ առաջնության Երևանի «Արարատ», 1989 թվականի մրցաշրջանն անցկացրել է Կիևի «Դինամոյում»։ Վերադարձել է «Արարատ» ավագ եղբոր՝ Արմենակ Սարգսյանի հրավերով, որն ակումբի մարզիչն էր։ Կարիերան ավարտել է Լիտվայում, որտեղ խաղացել «Պաներիս» և «Լոկոմոտիվ» Վիլնյուս ակումբներում։
Ալբերտ Սարգսյանը խաղացել է ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 1990 թվականի հոկտեմբերի 9-ին ԽՍՀՄ գլխավոր հավաքականի կազմում անցկացրել է մեկ ոչ պաշտոնական խաղ ըննդեմ Իսրայելի հավաքականի (3:0)։
Մարզչական կարիերա խմբագրել
2010 թվականի առաջնությունում «Գանձասարը» սկզբում ելույթ է ունեցել ոչ այնքան հաջող։ Դրա պատճառով մամուլում տարածվել է տեղեկություն այն մասին, որ կապանցիներին նախկինում գլխավորած, իսկ այդ ժամանակ ակումբի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սարգսյանը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին։ Շուտով այդ տեղեկությունը հերքել է ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը[2]։ Արդյունքում Սարգսյանը ի վերջո փոխարինել է Գաբրիելյանին։ Այդ տեղափոխությունը դարձել է առաջինը մրցաշրջանում[3]։ Առաջնության արդյունքում թիմի զբաղեցրած դիրքը եղել է ամենավատը բարձրագույն դիվիզիոնում անցկացրած ժամանակաշրջանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն նախապատրաստել է փաստաթուղթ, որում նշվում է, որ երկրների բարձրագույն լիգաների ակումբների գլխավոր մարզիչները պետք է ունենան «Ա» կատեգորիայի արտոնագիր։ Ալբերտ Սարգսյանը, որն այդ ժամանակ գլխավորում էր թիմը, չուներ նման արտոնագիր։ Հետագայում հայտնի է դարձել, որ որ ակումբն այդ պաշտոնի համար փնտրում է նոր մասնագետ, և հիմնական թեկնածուն Աբրահամ Խաշմանյանն է։ Դեկտեմբերի 20-ին Խաշմանյանն ստորագրել է մեկամյա պայմանագիր «Գանձասարի» հետ, իսկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ 93.
- ↑ Владик Аракелян: Слава Габриэлян продолжает возглавлять «Гандзасар» Արխիվացված 2010-04-21 Wayback Machine (ռուս.)
- ↑ Кто на самом деле возглавляет Гандзасар? Արխիվացված 2010-04-24 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Абраам Хашманян заключил однолетний договор» (ռուսերեն). Armsport.com. 20.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 21.12.2010-ին.