Ալբերտ Պապայան

խորհրդային մանկաբույժ

Ալբերտ Վազգենի Պապայան (փետրվարի 4, 1936(1936-02-04), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 2002(2002-08-10), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային մանկաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի մանկական նեֆրոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, Սանկտ Պետերբուրգի պետական մանկական բժշկական ակադեմիայի մանկաբուժության և նեֆրոլոգիայի ֆակուլտետի բժիշկների կատարելագործման դասընթացների ամբիոնի վարիչ[1], միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, Սանկտ Պետերբուրգի առողջապահական կոմիտեի արտահաստիքային գլխավոր մասնագետ-մանկական նեֆրոլոգ[2]։

Ալբերտ Պապայան
Ծնվել էփետրվարի 4, 1936(1936-02-04)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 10, 2002(2002-08-10) (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական ​​մանկական բժշկական համալսարան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի պետական ​​մանկական բժշկական համալսարան և The Health Committee of St. Petersburg?
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Պապայանը ծնվել է Վազգեն Արտաշեսի Պապայանի (05․23․1908-11․03․1996, Սանկտ Պետերբուրգ) և նրա կնոջ՝ Վարդանուշ Նազարովնա Մուրադյանի (01․20․1915-03․04․2010, Սանկտ Պետերբուրգ) ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական պատերազմի տարիներին ծնողները, ովքեր այդ տարիներին ապրում էին Կարսում և իրենք էլ երեխաներ էին, ստիպված էին վերապրել Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում իրականացված ցեղասպանության սարսափը։ Պապայանի ծնողների ընտանիքներին հրաշքով հաջողվել է փախչել՝ հաղթահարելով ավելի քան 200 կմ Կովկասյան լեռներում, որը Կարսը բաժանում է Թիֆլիսից։

Պապայանի մանկությունն անցել է հայրենի Թբիլիսիում, որտեղ Հայրենական մեծ պատերազմի ավարտից առաջ (1944) նա հաճախել է առաջին դասարան։ Դպրոցական տարիներին հետաքրքրվել է սիրողական ռադիոյով, լողով, թենիսով, երաժշտությամբ։ 14 տարեկանում ինքնուրույն սովորել է ջութակ նվագել և այնպես, որ ծնողները նույնիսկ սկսել են նրա համար կանխատեսել երաժշտական կարիերա, բայց նա ընտրել է բժշկությունը։ 1954 թվականին, Թբիլիսիի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Պապայանը մեկնել է Լենինգրադ՝ ընդունվելու Մանկաբուժական բժշկական ինստիտուտ։

Լենինգրադի մանկաբուժական բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին Պապայանը շփվել է մանկաբուժության այնպիսի ականավոր գործիչների հետ, ինչպիսիք են Արկադի Վոլովիկը, Ալեքսանդր Աբեզգաուզը, Միխայիլ Դանիլևիչը, Միխայիլ Մասլովը, Ալեքսանդր Տուրը։ Նրա համար հատկապես գրավիչ է դարձել ակադեմիկոս Ալեքսանդր Տուրի հոսպիտալային մանկաբուժության ամբիոնը։ Հենց այդտեղ Պապայանը, որպես ուսանող, առաջին անգամ մասնակից դարձավ գիտահետազոտական աշխատանքներին։ 1960 թվականին, ինստիտուտը հաջողությամբ ավարտելուց հետո, Պապայանը բաշխմանը համապատասխան գործուղվել է Կոմի ԻԽՍՀ, որտեղ էլ սկսել է իր բժիշկ մանկաբույժի և մանկավարժի կարիերան։ Աշխատել է Սիկտիվկարի մանկական պոլիկլինիկաներից մեկում և միևնույն ժամանակ դասավանդել բժշկական ուսումնարանում։ Բժշկական ուսումնարանի ուսանողները նրան հիշում են նաև ինքնագործունեության խմբակ կազմակերպելու փաստով։ Հենց այստեղ է, որ նրան օգնել է երաժշտության և ջութակի հմտությունների հանդեպ ունեցած սերը։

1963 թվականին Պապայանը վերադարձել է Լենինգրադ և ընդունվել ԼՄԲԻ-ի ասպիրանտուրա հոսպիտալային մանկաբուժության ամբիոնում, որը ղեկավարել է ակադեմիկոս Ալեքսանդր Տուրը։ 1966 թվականին Պապայանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Առողջ երեխաների արյան մակարդելիության և հակամակարդելիության համակարգի ուսումնասիրությունը, արյան համակարգի որոշ հիվանդությունների դեպքում» թեմայով[3]։ Որպես երեխաների մոտ հեմոստազի համակարգի ուսումնասիրման ոլորտում ԽՍՀՄ-ում առաջին աշխատանք՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահությունը նրան շնորհել է ակադեմիկոս Միխայիլ Մասլովի անվան մրցանակ։ 1966 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի արյունաբանական և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի մանկական արյունաբանական կլինիկա, որպես կրտսեր գիտաշխատող[4], սակայն մեկ տարի անց Պապայանն ընտրվել է ԼՄԲԻ-ի մանկաբուժության ֆակուլտետի ամբիոնի ասիստենտ՝ պրոֆեսոր Ալեքսանդր Ալենտինովիչի ղեկավարությամբ։ Երկու տարի անց՝ 1969 թվականին, Պապայանը դարձել է նույն ամբիոնի դոցենտ, իսկ 1974 թվականին, պաշտպանելով դոկտորական ատենախոսություն «Ներանոթային մակարդումը երեխաների երիկամների հիվանդության պաթոգենեզում» թեմայով, դարձել է պրոֆեսոր և փոխարինել Ալեքսանդր Ալենտինովիչին մանկաբուժության ֆակուլտետի ամբիոնի վարիչի պաշտոնում։ Այդ ժամանակ Պապայանը զբաղեցրել է Լենինգրադի առողջապահության գլխավոր վարչության արտահաստիքային գլխավոր մանկաբույժ նեֆրոլոգի պաշտոնը՝ դրանով իսկ միավորելով քաղաքի ամբողջ մանկական նյարդաբանական ծառայությունը մեկ գիտական, մեթոդաբանական և կազմակերպչական ղեկավարության ներքո։

1992 թվականին Պապայանը ԼՄԲԻ-ի մանկաբուժության ֆակուլտետի մանկական նեֆրոլոգիայի բժիշկների համար բացել է վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում 1997 թվականին նա կազմակերպել է կլինիկական օրդինատուրա մանկական նեֆրոլոգիայի բնագավառում։ Պապայանի հիմնադրած Լենինգրադի մանկական նյարդաբանական դպրոցը համընդհանուր ճանաչում է ստացել Ռուսաստանում։ Երկար տարիների բեղմնավոր աշխատանքի արդյունքում 1996 թվականին Պապայանը ընտրվել է Ռուսաստանի մանկաբույժ նեֆրոլոգների ասոցիացիայի փոխնախագահ։ 1996 թվականին Պապայանն ընտրվել է նաև Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1998 թվականին՝ ակադեմիկոս։ 1997 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի կոչում, 1983 թվականին պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։

Երկարամյա համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքում  Պապայանի և ակադեմիկոս Յուրի Վիկտորովիչ Նատոչինի միջև հաստատվել են սերտ բարեկամական կապեր[5]։ Մինչև կյանքի վերջին օրը Պապայանը ղեկավարել է ԼՄԲԻ-ի մանկաբուժության ֆակուլտետի ամբիոնը, որը 1986 թվականից վերակազմավորվել է թիվ 2 մանկական հիվանդությունների ամբիոնի։ Միաժամանակ, 1999 թվականից կատարել է Միջազգային հարաբերությունների գծով ինստիտուտի պրոռեկտորի պարտականությունները։

2002 թվականի օգոստոսի 10-ի շաբաթ օրը անհայտ անձիք Պապայանին սպանել են իր տան մոտ[6]։ Շրջանառվել են  տարբեր վարկածներ, սակայն քննչական գործողությունների ավարտից հետո հարազատներին պաշտոնապես տեղեկացվել է, որ Պապայանի մահվան հանգամանքները հնարավոր չէ ճշգրիտ պարզել։

Պապայանը թաղված է ծնողների կողքին՝ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Ռեպինո ամառանոցային ավանի անտառային գերեզմանատանը[7][8][9]։

Հասարակական գիտական գործունեություն խմբագրել

  • «Պերինատոլոգիայի և մանկաբուժության ռուսական տեղեկագիր» ամսագրի  խմբագրական խորհրդի անդամ,
  • Բժշկական մեծ հանրագիտարանի (ԲՄՀ) խմբագրական խորհրդի անդամ,
  • «Նեֆրոլոգիա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[10],
  • Նեֆրոլոգիայի համառուսաստանյան պրոբլեմային հանձնաժողովի անդամ,
  • Մանկական բժիշկների ընկերության խորհրդի նախագահության անդամ,
  • Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված գիտական խորհրդի անդամ,
  • Մանկաբուժության պրոբլեմային հանձնաժողովի անդամ,
  • «Սոլնեչնոյե» մանկական առողջարանի գիտական խորհրդատու[11],
  • Սանկտ Պետերբուրգի առողջապահական կոմիտեի գլխավոր արտահաստիքային  մասնագետ - մանկական նեֆրոլոգ[2],
  • Ռուսաստանի մանկաբույժ  նեֆրոլոգների ասոցիացիայի փոխնախագահ,
  • Մանկաբույժ նեֆրոլոգների միջազգային ասոցիացիայի անդամ,
  • ԼՄԲԻ-ի արտասահմանցի ուսանողների դեկան (1969-1985),
  • ԼՄԲԻ-ի դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան (1986-1992),
  • ԼՄԲԻ-ի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր,
  • Մանկաբուժության և մանկական նեֆրոլոգիայի վերաբերյալ ռուսական և միջազգային կոնգրեսների և գիտաժողովների մասնակից և կազմակերպիչ,

Ներդրումը մանկաբուժկան գիտության և պրակտիկայի մեջ խմբագրել

  • Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) մանկաբուժական նյարդաբանական ծառայության հիմնադիր,
  • Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում երեխաների հեմոդիալիզի ծառայության կազմակերպիչներից մեկը,
  • Առաջամարտիկ երեխաների շրջանում տարածված ներանոթային մակարդելիության սինդրոմի ուսումնասիրության բնագավառում։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Լյուդմիլա Պետրովնա Պապայանը, Ռուսաստանի Արյունաբանության և փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր է[12],
  • Աղջիկը ՝ Կարինա Ալբերտի Պապայանը, Սանկտ Պետերբուրգի պետական մանկական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ է[13],
  • Եղբայրը՝ Հարրի Վազգենի Պապայանը, տեխնիկական գիտությունների թեկնածու է,  Վ. Ա. Ալմազովի անվան սրտի, արյան և էնդոկրինոլոգիայի դաշնային կենտրոնի միկրո շրջանառության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։

Պարգևներ խմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983),
  • Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (1997)։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

Պապայանը 300-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում` 12 մենագրության, 5 ձեռնարկների գլուխների։

  • Диатезы у детей. / Под ред. А.Ф. Тура, А.Б. Воловика, А.В. Папаяна. — Л.: ЛПМИ, 1972. — 164 с. — 1000 экз.
  • Папаян А. В., Савенкова Н. Д. Клиническая нефрология детского возраста // Педиатрия. — 1998. — N 3 . — С. 109—112. — ISSN 0031-403Х.
  • Архипов В. В., Папаян А. В., Ривкин А. М., Левичева О. В. Функциональная нагрузочная проба с фуросемидом. Практическое использование у детей с заболеваниями почек //Клиническая лабораторная диагностика. — 2001. — N 3 . — С. 20-33.
  • Лисовая Н. А., Эмануэль В. Л., Носкин Л. А., Папаян А. В. Определение степени полимеризации уропротеинов с помощью лазерной корреляционной спектроскопии. Значение для диагностики камнеобразования. // Клиническая лабораторная диагностика. — 2001. — N 9 . — С. 10-11.
  • Папаян, А. В., Стяжкина И. С. Эмбриогенез мочевой системы в норме и при патологии. // Российский вестник перинатологии и педиатрии : Научно-практический рецензируемый журнал. — 2002. — Том 47,N 2 . — С. 43-49. — ISSN 0869-2114.
  • Папаян А. В., Ниоде П., Бенаменью Ж. П. и др. Острая почечная недостаточность у новорожденных детей // Российский вестник перинатологии и педиатрии : Научно-практический рецензируемый журнал. — 2001. — Том 46,N 1 . — С. 12-18. — ISSN 0869-2114.
  • Папаян А. В., Петрова С. И., Никитина М. А. и др. Антибактериальная терапия острой внебольничной пневмонии у детей // Российский вестник перинатологии и педиатрии : Научно-практический рецензируемый журнал. — 2001. — Том 46,N 2 . — С. 34-37. — ISSN 0869-2114.
  • Лисовая Н. А., Носкин Л. А., Эмануэль В. Л., Папаян А. В. и др. Дифференциация механизмов камнеобразования на основе комплексного изучения субфракционного состава, осмоляльности и кристаллизации солей мочи у детей с различной патологией почек // Нефрология : Научно-практический журнал. — 2001. — Том 5,N 1 . — С. 48-55. — ISSN 1561-6274.
  • Лисовая Н. А., Носкин Л. А., Эмануэль В. Л., Папаян А. В. и др. Дифференциально-значимые сдвиги в системе гомеостаза, определяемые с помощью лазерной корреляционной спектроскопии сыворотки крови, в оценке тяжести патологического процесса при заболеваниях почек у детей. Сообщение 1 // Нефрология : Научно-практический журнал. — 2000. — Том 4,N 4 . — С. 22-30. — ISSN 1561-6274.
  • Лисовая Н. А., Носкин Л. А., Эмануэль В. Л., Папаян А. В. и др. Дифференциально-значимые сдвиги субфракционного состава мочи, определяемые методом лазерной корреляционной спектроскопии, в диагностике заболеваний почек у детей. Сообщение 2 // Нефрология : Научно-практический журнал. — 2001. — Том 5,N 1 . — С. 74-81. — ISSN 1561-6274.
  • Боголепова А. Е., Кузнецова А. А., Лукичев Б. Г., Папаян А. В. и др. Исследование роли простагландина E2 в регуляции мочеотделения при хронической почечной недостаточности и ночном энурезе // Нефрология : Научно-практический журнал. — 2001. — Том 5,N 2 . — С. 44-48. — ISSN 1561-6274.
  • Папаян А. В., Шуцкая Ж. В. Современные методы профилактики прогрессирования диабетической нефроангиопатии в детском возрасте // Российский вестник перинатологии и педиатрии : Научно-практический рецензируемый журнал. — 1998. — Том 43,N 4 . — С. 34-37. — ISSN 0869-2114.
  • Савенкова Н. Д., Папаян А. В. Особенности врожденного и инфантильного нефротического синдрома у детей // Российский педиатрический журнал : Научно-практический журнал. — 2004. — N 1 (Введено оглавление) . — С. 43-47. — ISSN 1560-9561.
  • Папаян А. В., Никитина М. А., Петрова С. И., Вишнякова Л. А. Особенности клинического течения внебольничной пневмонии у детей на фоне хламидийной инфекции // Российский вестник перинатологии и педиатрии : Научно-практический рецензируемый журнал. — 2004. — Том 49,N 4 . — С. 47-50. — ISSN 0869-2114
  • Папаян А. В.,Вишнякова Л. А., Никитина М. А., Петрова С. И. Этиология эпидемической вспышки внебольничной пневмонии у детей Санкт-Петербурга // Журнал микробиологии, эпидемиологии и иммунологии : Двухмесячный научно-практический журнал. — 2004. — N 5 . — С. 7-12. — ISSN 0372.9311
  • Шуцкая Ж. В., Егорова О. О., Надь Ю. Г., Папаян А. В. и др. Влияние инсерционно-делеционного полиморфизма гена ангиотензинпревращающего фермента на развитие, прогрессирование и эффективность терапии диабетической нефропатии у больных сахарным диабетом типа 1 // Артериальная гипертензия : Научно-практический рецензируемый журнал. — 2004. — Том 10,N 4 . — С. 194—196. — ISSN 1607-419Х
  • Папаян А. В., Архипов В. В., Береснева Е. А. Маркеры функции почек и оценка прогрессирования почечной недостаточности // Терапевтический архив : Ежемесячный научно-практический журнал. — 2004. — Том 76,N 4 . — С. 83-90. — ISSN 0040-3660.
  • Папаян А. В.,Вишнякова Л. А., Никитина М. А., Петрова С. И. Роль Streptococcus pneumoniae, Mycoplasma pneumoniae и Chlamydia pneumoniae при внебольничной пневмонии у детей // Пульмонология : научно-практический журнал. —, 2005. — N 3 . — С. 43-47.
  • Коровина Н. А., Захарова И. Н., Страчунский Л. С., Папаян А. В. и др. Практические рекомендации по антибактериальной терапии инфекций мочевой системы внебольничного происхождения у детей (Пособие для врачей) // Клиническая микробиология и антимикробная химиотерапия. — 2002. — Том 4,N 4 . — С. 337—346.
  • Архипов В. В., Папаян А. В. Детская нефрология на рубеже столетий : итоги и перспективы // Справочник педиатра : ежемесячный научно-практический журнал. — 2005. — N 11 . — С. 55-59.
  • Папаян А. В., Николай Павлович Шабалов Геморрагические диатезы у детей. Москва, «Медицина», 1982, 288 с.
  • Папаян А. В., Эрман М. В., Аничкова И. В. и др. Инфекция органов мочевой системы у детей (этиопатогенез, диагностика и лечение): Пособие для врачей и студентов старших курсов. СПб., 2001. — 56 с.
  • Папаян А. В., Соловьев А. А., Стяжкина И. С. IgA нефропатия (болезнь Берже) у детей : Лекция. СПб., 2001. — 36 с.
  • Папаян А. В., Савенкова Н. Д. Клиническая нефрология детского возраста. Руководство для врачей. — Санкт-Петербург, СПб. 2008. 600 с.
  • Папаян А. В., Савенкова Н. Д. Клиническая нефрология детского возраста : рук. для врачей — СПб. : Сотис, 1997. — 718 с. : ил. — Библиогр. в конце гл. — ISBN 5-85503-115-2.
  • Савенкова Н. Д., Папаян А. В., Батраков Д. Ю., Горяинов А. М. Система специализированной педиатрической нефрологической помощи // Нефрология. 2008. с.23-28.
  • Савенкова Н. Д., Папаян А. В., Батраков Д. Ю., Горяинов А. М. Система специализированной педиатрической нефрологической помощи // Клиническая нефрология детского возраста. Санкт-Петербург, 2008. с.97-101.
  • Папаян А. В. Неонатальная нефрология : рук. — СПб. : Питер, 2002. — 436 с.
  • Папаян А. В., Эдуард Кузьмич Цыбулькин Острые токсикозы в раннем детском возрасте. — 2-е изд., перераб. и доп. — JL: Медицина, 1984. — 232 с.
  • Папаян А. В., Цыбулькин Э. К. Острые токсикозы в раннем детском возрасте. — Л.: Медицина, 1994. — 280 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История кафедры факультетской педиатриии СПбГПМУ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  2. 2,0 2,1 Комитет по здравоохранению СПб
  3. Российский НИИ гематологии и трансфузиологии ФМБА
  4. «История кафедры факультетской педиатриии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Наточин Юрий Викторович
  6. «Пайков В. Памяти профессора Альберта Вазгеновича Папаяна». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  7. В. Ф. Комовский Заметки о Репинском кладбище
  8. Надгробный памятник А. В. Папаяну на Репинском кладбище
  9. «Кладбища Петербурга». necropolispb.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Журнал «Нефрология»
  11. Детский санаторий «Солнечное»
  12. «История РосНИИГТ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  13. «Коллектив кафедры факультетской педиатрии СПбГПМУ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել