Ալբերտ Խորկերա
Ալբերտ Խորկերա Ֆորտիա (կատ.՝ Albert Jorquera i Fortià , մարտի 3, 1979[1][2][3], Բեսկանո, Gironès), իսպանացի ֆուտբլիստ, դարպասապահ։
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1979[1][2][3] (45 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բեսկանո, Gironès | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 31.12.2018: |
Կենսագրություն խմբագրել
Խորկերան «Բարսելոնա» ֆուտբոլային դպրոց ընդունվել է 1994 թվականի նոյեմբերի 2-ին, 1995 թվականին սկսել է խաղալ «Բարսելոնա C-ում», իսկ 1998 թվականին ընդգրկվել է ակումբի երկրորդ կազմում։ Որոշ ժամանակ նա վարձավճարային հիմունքներով խաղացել է Իսպանիայի երկրորդ լիգայի «Սեուտա» և «Մատարո» ակումբներում, որից հետո միացել է «Բարսելոնայի» երկրորդ կազմին։ «Բարսելոնայի» հիմնական կազմում իր առաջին խաղը Խորխերան անցկացրել է 2004 թվականի հունվարի 17-ին ընդդեմ Բիլբաոյի «Աթլետիկի», իսկ 2005 թվականին Ռյուշտու Ռեկբերայի հեռանալուց հետո դարձել է ակումբի հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսի փոխարինողը։ Սակայն Խոսե Պինտոյի գալուց հետո Խորկերան նորից դարձել է թիմի երրորդ դարպասապահը։ 2009 թվականին նա տեղափոխվել է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Ժիրոնա» ակումբ։ 2010 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան[4]։
2018 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն դարձել է «Անդորրա» ակումբի սեփականատեր[5], և նրա առաջին որոշումներից մեկը եղել է նախկին մարզիչ Ռիչարդ Իմբերնոնին աշխատանքից ազատելը։ Ազատ պաշտոնում նշանակվել է Գաբրիել Գարսիան, իսկ նրա օգնականը դարձել է Ալբերտ Խորկերան. նախկինում Գաբրիել Գարսիայի հետ միասին Խորկերան աշխատել էր շվեցարական «Սյոնում»[6][7][8]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Իսպանիայի առաջնության հաղթող (3) – 2005, 2006, 2009
- Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2005, 2006
- Կատալոնիայի գավաթի դափնեկիր (1) – 2005
- Չեմպիոնների լիգայի հաղթող (2) – 2006, 2009
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Альберт Жоркера. «Пост номер ноль»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Жерар Пике стал владельцем футбольного клуба
- ↑ Gerard Piqué fichará al hijo de Tito Vilanova para el FC Andorra
- ↑ Barcelona’s Piqué to name Gabri, Jorquera as FC Andorra coaches
- ↑ Revolució a la banqueta i a la gespa
Արտաքին հղումներ խմբագրել
- Альберт Жоркера. «Пост номер ноль»
- Խորկերայի էջը և ելույթների վիճակագրությունը Barca.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը «Բարսելոնա» ՖԱ-ի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Խորկերա» հոդվածին։ |