Ալբերտ Խառատյան

հայ բանասեր, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Արմենակի Խառատյան (սեպտեմբերի 24, 1939(1939-09-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (2009), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[2]։

Ալբերտ Խառատյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1939(1939-09-24)[1] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր և պատմաբան
Հաստատություն(ներ)Հայկական սովետական հանրագիտարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1964)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1986)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Խառատյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1967-1973 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-1985 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-1988 թվականներին՝ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1991 թվականից՝ Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչ, 1988 թվականից, միաժամանակ՝ «Լրաբեր հասարակական գիտական» հանդեսի գլխավոր խմբագիր։ 1986 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում, 2008 թվականից` ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի լրագրության ամբիոնի վարիչ[3][4]։

Աշխատանքները վերաբերում են հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ հասարակական հոսանքների և դրանց ներկայացուցիչների բնութագրին, ինչպես և Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի հայ գաղթօջախների պատմության հիմնահարցերին։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ ԳԱԱ Պատվոգիր (1974)
  • Գովեստագիր (1981)
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության մրցանակ՝ «Լավագույն գիտական աշխատանք» (2008)
  • Վաստակագիր (ՀՀ ԳԱԱ, 2010)
  • Պողոսյան մրցանակ, 2016[5]

Երկեր խմբագրել

Մենագրություններ խմբագրել

  • Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից։ Երևան, 1980։
  • Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1989։
  • Հասարակական միտքը Զմյուռնիայում հայ մամուլում (1840-1900), Երևան, 1995։
  • Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1857-1896), (վավերագրեր և ծանոթություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1984։
  • Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ., Երևան, 2007։

Հոդվածներ խմբագրել

  • Զմյուռնահայ լուսավորական շարժումների պատմությունից, Բանբեր Հայաստանի արխիվների, 1972, համ.1:
  • Ստեփան Ոսկանյանը և զմյուռնահայ դեմոկրատները, Բանբեր Երևանի համալսարանի, 1975, համ. 1: Թուրք հեղինակների աշխատություններից։ Գիտավերլուծական տեսություն, Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոն, ՀՀ ԳԱԱ հրատ., 1979:
  • Հ. Սիրունի. Պոլիսը և իր դերը, հ. 3, Անթիլիաս, 1987, գրախոս. Պատմա-բանասիրական հանդես, 1989, համ. 2:
  • Արևմտահայերի ազգային սահմանադրությունը (1860-1863 թթ.), Պատմա-բանասիրական հանդես, 1992, համ. 2-3:
  • Հայատառ թուրքերեն մամուլը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1995, համ. 2:
  • Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախի կազմավորումը, Պատմա-բանասիրական հանդես, 1999, համ. 2-3:
  • Մխիթարյանների վաղ շրջանի պարբերականները, Բազմավեպ, 2001, թիվ 1-4։
  • Հայ հասարակական հոսանքները 19-րդ դ. 50-60-ական թթ., Պատմա-բանասիրական հանդես, 2006, համ. 1:
  • Հայ պարբերական մամուլի պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հ. 1, Կահիրե, 2006, (Արևմտահայ մամուլը 19-րդ դ., հատվածը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=483&langid=2
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Ալբերտ Խառատյան» (PDF).
  5. «Ալբերտ Խառատյան, 2016 թ․, Հումանիտար գիտությունների զարգացում, «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» աշխատության համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.