Ալբերտ Ավդոլյան (ռուս.՝ Альберт Аликович Авдолян, նոյեմբերի 8, 1970(1970-11-08), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում։ ՍԿԱՐՏԵԼ ընկերության հիմնադիր և սեփականատեր, որը զբաղվում է Mobile WiMAX հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև Yota ընկերության բաժնետոմսերի սեփականատեր։ Նա և Սերգեյ Ադոնևը Ռուսաստանի շուկայում համարվում են  4G տեխնոլոգիայի առանցքային խաղացողներից[1]։

Ալբերտ Ավդոլյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1970(1970-11-08) (53 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան)
Կայքexpatel.ru

Վաղ կարիերա և անձնական կյանք խմբագրել

1999 թվականին Ավդոլյանը ձեռք է բերել «Ուսոլյեքիմպրոմ» ռուսական քիմիական ընկերության բաժնետոմսերի 15 %[2]։ 2003 թվականից հանդիսանում է Գազպրոմի դուստր ձեռնարկության՝ Գազկոմպլեկտսերվիս արտադրական սարքավորումների ընկերության արտադրության  բաժնետերը[3]։

Ավդոլյանը ամուսնացած է, ունի 4 երեխա։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների,2009 թվականին  կնոջ հետ 13 մլն դոլարով ձեռք է բերել շքեղ առանձնատուն Բևեռլի Հիլզում[4]։

«Էքսպատել» ՍՊԸ խմբագրել

2009 թվականի հոկտեմբերին Ալբերտ Ավդոլյանը[5]  Իգոր Յուզեֆովիչի հետ միասին հիմնել է  Էքսպատել ընկերությունը[6][7], Mobile WiMAX (4G) ինտերնետ-տեխնոլոգիաների առաջնորդներից մեկը։

2010 թվականին «Էքսպատել» ընկերությունը ուներ վաճառքի ավելի քան 600 գրասենյակ ողջ Ռուսաստանում, այն առաջին ռուսական ընկերությունն էր, որը զբաղվում էր մեծածախ վաճառքով։ Այսօրվա դրությամբ ընկերության գործունեությունը ընդգրկում է երեք դաշնային օկրուգ՝ Կենտրոնական, Հարավային և Ուրալի։  2010 թվականին 6 ամսվա ընթացքում եթեր դուրս է բերվել  կապի և ՊՆ-ի ավելի քան 500 օբյեկտներ, կիրառվում են շահագործման նոր մեթոդներ, մեկնարկել է ծառայությունների մատուցման ֆիքսված կապի գործընթացը։

Yota խմբագրել

2007 թվականին Telconet Capital հիմնադրամի սեփականատերեր Ալբերտ Ավդոլյանը և Սերգեյ Ադոնյեվը հիմնել են հեռուստահաղորդակցության «Սկարտել» ընկերությունը[8]։ 2008 թվականին Yota ընկերության բրենդի տակ Ռուսաստանում առաջին անգամ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում WiMAX տեխնոլոգիայով գործարկվել է անլար լայնաշերտ ինտերնետ կապ։ 2009 թվականին Yota ցանցը գործարկվել է Ուֆայում, Կրասնոդարում, Սոչիում, Նիկարագուայում և Բելոռուսում։ Հոկտեմբերի արդյունքներով ընկերությունը վաստակել է 6 մլն $, դեկտեմբերին ընկերության ծառայություններից օգտվում էր արդեն 250 000 մարդ։ 2010 թվականին Yota -ն տեստային ռեժիմով LTE ստանդարտով գործարկել է առաջին ռուսական ցանցը, և 2011 թվականին ընկերությունը դարձել է Ռուսաստանի առաջին LTE օպերատորը։ 2013 թվականին Yota ցանցը հասանելի էր Ռուսաստանի 26 քաղաքներում[9]։

2008 թվականին «Ռոստեխ» ընկերությունը գնել է «Սկարտելի» ակցիաների 25,1%-ը։ 2012 թվականին «Մեգաֆոնը» և «Սկարտելը» միավորել են ակտիվները Garsdale Services հոլդինգի կազմում։ 2013 թվականին Garsdale-ը գնել է Telconet հիմնադրամից իր սեփական 13,5% ակցիաները, որի սեփականատերը այդ ժամանակ արդեն միայն Ալբերտ Ավդոլյանն էր[10]։

Վառելիքային և էներգետիկ արդյունաբերություն խմբագրել

2019 թվականին Ալբերտ Ավդոլյանի «Ա-Պրոպերտի» ընկերությունը դարձել է Յակուտական վառելիքաէներգետիկ ընկերության (ՅաՎԷԸ) սեփականատեր[11]։

2020 թվականի ապրիլին «Ա-Պրոպերտին» «Մեչել» ընկերությունից 89 մլրդ դոլարով գնել է 51%-ի մասնաբաժին «Էլգաուգոլ», «Էլգա-դորոգա» և «Մեչել Տրանս վոստոկ» ընկերություններում, ածխային Էլգինյան հանքերի օպերատորներից[12]։ Դեկտեմբերին «Ա-Պրոպերտին» 45 միլիարդ ռուբլիով «Գազպրոմբանկից» գնել է Էլգինյան նախագծի 49%-ը և դարձել Էլգինյան ածխային համալիրի ակտիվների 100%-ի սեփականատերը[13]։

2022 թվականի հուլիսին «Ա-Պրոպերտի Զարգացում»-ը դարձել է «Սիբանտրացիտ» խմբի 100%-անոց սեփականատերը, որի մեջ մտնում էին «Սիբիրյան անտրացիտ» («Սիբանտրացիտ»), «Ռազրեզ արևելյան» և «Ռազրեզ Կիյզասսկի» ընկերությունները[14]։ Օգոստոսին Ալբերտ Ավդոլյանը հայտարարեց «Էլգաուգոլ» և «Սիբանտրացիտ» ընկերությունների ածխային ակտիվների միավորման մասին «ՈւԿ Էլգա-Սիբանտրացիտ» ՓԲԸ -ի կազմում (ԷԼՍԻ), որը կմտնի Ռուսաստանում ածխի արդյունահանման եռյակի մեջ[15]։

Բարեգործություն խմբագրել

2013 թվականին հիմնել է հաշմանդամ երեխաներին, որբերին և ծանր հիվանդներին օգնության Նոր տուն բարեգործական հիմնադրամը, Իրկուտսկում հիմնում է Խելացի դպրոց կրթահամալիրը խնամատար ընտանիքների համար[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. How Russia became a Wimax superpower, Groundreport
  2. Usoliekhimport Արխիվացված 2012-03-24 Wayback Machine, Russian Chamber
  3. Neftegazkomplekt Official Site
  4. Albert Avdolyan buying agreement, Blockshopper
  5. How Albert Avdolyan became a key player in Russian Internet business Արխիվացված 2012-03-21 Wayback Machine, Cplash
  6. Albert Avdolyan Expatel’s 4G success story, Allvoices
  7. Елизавета Серьгина. (2012 թ․ դեկտեմբերի 12). «Как только Альберт Авдолян стал совладельцем «Мегафона», созданный при его участии бизнес пошел в гору». Ведомости.
  8. «Avdolyan Albert» (անգլերեն). TAdviser — person. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Ретроспектива. 10 лет Yota и 10 любопытных фактов о компании» (ռուսերեն). Habr — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «У создателя Yota и YotaPhone неожиданно сменились владельцы» (ռուսերեն). CNews — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Основатель Yota создаст в Якутии промышленный кластер» (ռուսերեն). Lenta.ru — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. «Mechel closes sale of 51% of Elga Coal Complex for 89 bln rubles» (անգլերեն). Interfax — new. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. «Gazprombank completes sale of 49% stake in Elga coal project» (անգլերեն). AK&M Information Agency — new. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  14. «Russia's A-Property acquires UHG anthracite and met coal producer Sibanthracite» (անգլերեն). SteelOrbis — new. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «A-Property to merge the management of its coal assets» (անգլերեն). World Coal — new. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. «Умную школу» по проекту датских архитекторов построят в Иркутске

Արտաքին հղումներ խմբագրել