Ալբերտ Աղազարյան (1950[1], Երուսաղեմ - հունվարի 30, 2020(2020-01-30)[2] կամ հունիսի 30, 2020(2020-06-30), Երուսաղեմ), հայազգի պատմաբան, երուսաղեմագետ։ Նրա հիմնական աշխատությունները Երուսաղեմի պաղեստինյան պատկանելության վերաբերյալ են։ Տիրապետել է արաբերենի, իսպաներենի, ֆրանսերենի թուրքերենի, անգլերենի, հայերենի։

Ալբերտ Աղազարյան
Ծնվել է1950[1]
ԾննդավայրԵրուսաղեմ
Մահացել էհունվարի 30, 2020(2020-01-30)[2] կամ հունիսի 30, 2020(2020-06-30)
Մահվան վայրԵրուսաղեմ
Քաղաքացիություն Պաղեստին
ԿրթությունԲիրզեյթի համալսարանին (1970)[3], Բեյրութի ամերիկյան համալսարան, Ջորջթաունի համալսարան (1979) և Birzeit School?
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Աղազարյանը ծնվել է Երուսաղեմում, 1950 թվականին։ 1970 թվականին ավարտել է Բիրզեյթ համալսարանը, 1979-2002 թվականին եղել է նույն համալսարանի ընդհանուր հարաբերությունների գրասենյակի տնօրենը։ Եղել է պատմության դասախոս։

1972 թվականին Բեյրութի Ամերիկյան համալսարանից (AUB) ստացել է քաղաքագիտության պատվավոր աստիճան։ 1979 թվականին ավարտել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանը և ստացել արաբագետի և իսլամագետի մագիստրոսի կոչում[4]։

Ալբերտ Աղազարյանը բազմաթիվ պատմագիտական հոդվածների հեղինակ է։ Չնայած Երուսաղեմի մասին նրա աշխատություններն այնքան էլ շատ չեն, բայց նա համարվել է լավագույն երուսաղեմագետ։

Ալբերտ Աղազարյանը պարգևատրվել է Բելգիայի թագավորի կողմից՝ պաղեստինյան դատը միջազգային հարթակներում տարածելու մեջ իր ներդրման համար։

Նա մահացել է 2020 թվականի հունիսի 3-ին։ Նրա մահվան կապակցությամբ Պաղեստինի մշակույթի նախարաությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ Պաղեստինի ժողովուրդը կորցրեց միջազգային հարթակներւմ հանդես եկող պաղեստինյան դատի ներկայացուցիչներից մեկին։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նույնպես իր ցավակցությունն է հայտնել իր ժողովրդին՝ Ալբերտ Աղազարյանի մահվան կապակցությամբ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
  4. «Բացառիկ հայը՝ մոռցուած իր իսկ ազգին կողմէ - Keghart». keghart.org (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 8. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
  5. ՊԱՂԵՍՏԻՆԱՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆ ԱԼՊԵՐԹ ԱՂԱԶԱՐԵԱՆ ԻՐ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆ ԿՆՔԵՑ

Արտաքին հղումներ խմբագրել