Ալբերտո Վարնկենը (իսպ.՝ Alberto Warnken, փետրվարի 1, 1889(1889-02-01)[1] կամ սեպտեմբերի 2, 1889(1889-09-02)[2], Սանտյագո, Չիլի - սեպտեմբերի 14, 1944(1944-09-14)), չիլիացի ֆուտբոլային մրցավար է։

Ալբերտո Վարնկեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1889(1889-02-01)[1] կամ սեպտեմբերի 2, 1889(1889-09-02)[2]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Մահացել էսեպտեմբերի 14, 1944(1944-09-14) (55 տարեկան)
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար, թեթևատլետ, լրագրող և ֆուտբոլիստ
 Alberto Warnken Վիքիպահեստում

1930 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ վարել է Ռումինիայի ու Պերուի միջև հանդիպումը։ Հանդիպման ընթացքում դաշտից հեռացնելով պերուացի Պլասիդո Գալինդոյին[3]՝ Վարնկենը դարձել է առաջին մրցավարը, ով ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դաշտից խաղացող է հեռացրել։ Հարավսլավիայի ու Բոլիվիայի միջև, Ուրուգվայի ու Ռումինիայի միջև, Միացյալ Նահանգների ու Բելգիայի միջև, Արգենտինայի ու Միացյալ Նահանգների միջև (կիսաեզրափակիչ) հանդիպումներում աշխատել է որպես եզրային մրցավար։

Ծանոթություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Վարնկեն» հոդվածին։