Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ‎‎, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ 889 թվականանին հին հռոմեական ամրությունների ավերակների վրա այն ի սկզբանե կառուցվել էր որպես փոքրիկ ամրոց և երկար ժամանակ անուշադրության էր մատնված։ 13-րդ դարի կեսերին, Նասրիների արքայատոհմի, Գրանադայի ամիրայության գահակալ Մուհամեդ I-ի օրոք ամրոցը վերակառուցվեց։ Նրա օրոք Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին)։ 1333 թվականին Յուսուֆ I սուլթանի օրոք Ալ-Համբրան վերածվել էր թագավորական պալատի[1]։ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1492 թվականին, Ալ-Համբրան դարձավ Իզաբելլա I-ի և Ֆերդինանդ II-ի թագավորական նստավայրը, իսկ պալատները մասամբ վերածվեցին Վերածննդի ոճի։ Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց։ Ներկայումս Ալհամբրան իսլամական ճարտարապետության թանգարան է։

Alhambra, Generalife and Albayzín, Granada*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Պատիո դե լոս Արրանայանես
Երկիր {{{2}}} Իսպանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ I, III, IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8 նստաշրջան)
Համար 314
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 314
ռուս..անգլ..ֆր.

Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալհամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։

Պատմություն խմբագրել

 
Համալիրի հատակագիծը 1889 թ.
 
Պալատի սենյակ և տեսարան դեպի Առիւծների բակ։

Ալհամբրա համալիրի հիմնադիրն է 1238 թ.-ին Գրանադան նվաճած Մուհամեդ I իբն Նասրը, «ալ Ահմար» (Շեկ) մականունով, ով խլեց այն Մուրսիի էմիր Յուսուֆ իբն Խուդայից։ Վերջինս մինչ այդ իր հերթին գրավել էր թուլացած Ալմոհադներից։

Մուհամեդ I-ի սկսած շինարարությունը շարունակեց նրա որդի և ժառանգորդ Մուհամեդ II-ը (1273-1302 թթ.). Յուսուֆ I-ի (1332-1354 թթ.) ժամանակ կառուցվեց Կոմարես աշտարակը, Մուհամեդ V-ի (1354-1359 թթ.) օրոք՝ Առյուծի բակը։ Առանձնացվեցին Ալքասաբան՝ որպես միջնաբերդ և Մեդինան՝ որպես էմիրի պալատով բնակելի տարածք։
1492 թ.-ին Գրանադան գրավեցին Կաթոլիկ թագավորները և Ալհամբրան դարձավ նրանց նստավայրը։ Որպես առաջին ալկալդ նշանակվեց Ինյիգո Լոպես դե Մենդոսա-ի-Կինյոնեսը (1440-1515 թթ.), իսպանացի նշանավոր բանաստեղծ մարքիզ դե Սանտիլյանայի թոռը։

XVI—XVII դարերում մզկիթի տեղում կառուցվեց Սանտա-Մարիա եկեղեցին, իսկ պալատների համալիրի մոտ հայտնվեց Կարլ V-ի պալատը։
Բուրբոնների գահակալությունից, այսինքն՝ Փիլիպոս V-ի (1700-1746 թթ.) թագավորելուց հետո իսպանացի թագավորները, կարելի է ասել, կորցրեցին Ալհամբրայի հանդեպ հետաքրքրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alhambra - historical introduction». Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Համբրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 180