Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալամ (այլ կիրառումներ)

Ալամ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում` Անիի քաղաքի ավերակներից փոքր-ինչ հարավ, Ալամ լեռան ստորոտում։

Գյուղ
Ալամ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿարսի գավառ
Այլ անվանումներԱլաման, Ալեմ, Ալիմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալամցի
Ժամային գոտիUTC+3
Ալամ (Աշխարհ)##
Ալամ (Աշխարհ)

Ուներ սրբատաշ քարերով կառուցված եկեղեցի։ Եկեղեցին 637 թ.-ին կառուցել են իշխան Գրիգորը և նրա կինը` Մարիամը։ Եռաբսիդ եկեղեցին ունեցել է խաչաձև հատակագիծ։ Եկեղեցու 1041 թ.-ի վիմագիր արձանագրությունում ասված է, որ գյուղը ազատվել է «թաստակ» տեսակի հարկից։

XX դարի սկզբներին ուներ 64 տուն բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։

Ալամից քիչ հեռու կան հին բնակավայրի մնացորդներ, որոնք ըստ Աբիխի քաղաքի ավերակներ են[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 60

Աղբյուրներ խմբագրել