Ալադար Գերևիչ
Ալադար Գերևիչ (հունգ.՝ Gerevich Aladár. մարտի 16, 1910, Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա - մայիսի 14, 1991, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ, ով համարվում է «մեծագույն սուսերամարտիկը օլիմպիադաների պատմության մեջ»։ Նա վեց տարբեր օլիմպիական խաղերում 7 ոսկե մեդալ է նվաճել՝ հաղթանակներ տանելով թրասուսերով մրցումներում[1]։ Բացի այդ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1935, 1951 և 1955 թվականներին՝ անհատական հաշվարկով, 1931, 1933, 1934, 1935, 1937, 1951, 1953, 1954, 1955, 1957 և 1958 թվականներին՝ թիմային հաշվարկով[2]։ Օլիմպիական արծաթե մեդալի ասպետ (1988)[3]։
Ալադար Գերևիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 16, 1910 |
Ծննդավայր՝ | Յասբերենի, Յաս-Նադկուն-Սոլնոկ, Հունգարիա |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 14, 1991 (81 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա |
177 սանտիմետր | |
Քաշ՝ | 78 կիլոգրամ |
Կենսագրություն խմբագրել
Գերևիչը մեկն է այն ընդամենը երկու մարզիկներից, ով օլիմպիական խաղերում վեց անգամ ոսկե մեդալ է նվաճել նույն մրցաձևում (և դա՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով չեղարկված երկու խաղերին)։ Նա ոսկե մեդալներ է նվաճել 1932 և 1960 թվականներին՝ 28 տարվա աննախադեպ տարբերությամբ։ Առաջին և վերջին օլիմպիական մեդալների միջև ամենաշատ տարիների այս ռեկորդը 2012 թվականին կրկնել է նորզելանդացի նժույգավար մարզիկ Մարկ Թոդը[4]
Գերևիչի կինը՝ Էռնա Բոգենը (հայտնի է նաև որպես Էռնա Բոգատի), նրա որդին՝ Պալ Գերևիչը և աները՝ Ալբերտ Բոգենը (1912 թվականի ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Ավստրիայի սուսերամարտի թիմի անդամ), բոլորն էլ օլիմպիական մեդալներ են նվաճել սուսերամարտի մրցումներում[5]։
Հռոմի 1960 թվականի օլիմիական խաղերին նախապատրասվելիս Հունգարիայի սուսերամարտի կոմիտեն Գերևիչին ասաց, որ նա արդեն չափազանց տարեց է մրցելու համար։ Անվանի մարզիկն ստիպեց, որ կոմիտեի անդամները ձայնները կտրեն՝ մարտահրավեր նետելով թրասուսերակիրների հավաքականի անդամներին և անհատական հանդիպումներում հաղթելով նրանցից յուրաքանչյուրին։ Գերևիչը 1960 թվականի օլիմպիդայում անհատական մրցումներում ոսկե մեդալից զրկվել է եզրափակիչ մրցապայքարում թույլ տված ընդամենը մեկ խոցման պատճառով։ Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո նա մարզել է Բուդապեշտի Վաշաշ մարզական ակումբի սաներին։ Մահացել է 81 տարեկան հասակում[6]։ 2003 թվականին Կրիշտիան Սառնեցկու և Բրիգիտա Սիպոչի հայտնաբերած աստերոիդը ի հիշատակ նշանավոր մարզիկի՝ անվանվել է 228893 Գերևիչ։ Այդ անվանակոչության մասին Minor Planet Center- ը պաշտոնապես տեղեկացրել է 2014 թվականի հունվարի 16-ին (M.P.C. 86716)[7][8]:
Մրցելույթներ օլիմպիադաներում խմբագրել
Օլիմպիադան | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|
Լոս Անջելես 1932 | թրասուսեր, թիմ. | 1 |
Բեռլին 1936 | ճկասուսեր, թիմ. | 7T |
Բեռլին 1936 | թրասուսեր, անհատ. | 3 |
Բեռլին 1936 | թրասուսեր, թիմ. | 1 |
Լոնդոն 1948 | ճկասուսեր, թիմ. | 5T |
Լոնդոն 1948 | թրասուսեր, անհատ. | 1 |
Լոնդոն 1948 | թրասուսեր, թիմ. | 1 |
Հելսինկի 1952 | ճկասուսեր, թիմ. | 3 |
Հելսինկի 1952 | թրասուսեր, անհատ. | 2 |
Հելսինկի 1952 | թրասուսեր, թիմ. | 1 |
Մելբուրն 1956 | թրասուսեր, անհատ. | 5 |
Մելբուրն 1956 | թրասուսեր, թիմ. | 1 |
Հռոմ 1960 | թրասուսեր, անհատ. | 5 p2 r4/5 |
Հռոմ 1960 | թրասուսեր, командні | 1 |
Տես նաեւ խմբագրել
- Օլիմպիական խաղերում ամենաշատ ելույթ ունեցող մարզիկների ցուցակը
- Օլիմպիական մի քանի ոսկե մեդալակիրների ցուցակ
- Օլիմպիական մի քանի ոսկե մեդալակիրների ցուցակ մեկ իրադարձության մեջ
- Ամառային օլիմպիական մի քանի մեդալակիրների ցուցակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Olympics Statistics: Aladár Gerevich». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ ФЕХТОВАНИЕ: Энциклопедия / Авторы-составители М. С. Ракита, В. Л. Штейнбах. — М.: Человек, 2011. — ISBN 978-5-904885-46-5. — С. 96.
- ↑ Olympic Order(անգլ.) // Olympic Review. — МОК, 1988. — № 253. — P. 624. — ISSN 0251-3498. Архивировано из первоисточника 9 Օգոստոսի 2010.
- ↑ Fred Woodcock (2012 թ․ հուլիսի 31). «New Zealand three-day eventers win bronze». stuff.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Aladár Gerevich Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Aladár Gerevich Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին."Aladár Gerevich Olympic Results". sports-reference.com. Archived from the original on 17 April 2020. Retrieved 3 May 2010.
- ↑ «228893 Gerevich (2003 RL8)». Minor Planet Center. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- www.olimpic.org՝ Ալադար Գերևիչը ՝ լուսանկարներով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալադար Գերևիչ» հոդվածին։ |