Ալագյոլլար (գոգավորություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյոլլար (այլ կիրառումներ)

Ալագյոլլար, գոգավորություն Ղարաբաղի բարձրավանդակում, նրա հյուսիսարևմտյան կողմում։ Երկարությունը՝ 20 կմ, լայնությունը՝ 8 կմ, տարածքը՝ 140 կմ²։ Կազմված է հրաբխային ապարներից։ Լավային հոսքերով բաժանված է արևելյան և արևմտյան մասերի։ Ռելիեֆը ալիքավոր է, բլրապատ։ Հյուսիսից եզերված է Վարդենիսի 12 լանջերով։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով, ալպյան բուսականությամբ։ Այստեղ են գտնվում Մեծ և Փոքր Այագյոլ լճերը[1]։

Ալագյոլլար
Լեռնային համակարգՂարաբաղի բարձրավանդակ
Երկարություն20 կմ
Լայնություն8 կմ
Մակերես140 կմ2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 57 — 992 էջ։