Աիսսա Մայգա (ֆր.՝ Aïssa Maïga, մայիսի 25, 1975(1975-05-25)[1][2], Դակար, Սենեգալ[3][4]), Սենեգալում ծնված ֆրանսիացի դերասանուհի։

Աիսսա Մայգա
ֆր.՝ Aïssa Maïga
Ծնվել էմայիսի 25, 1975(1975-05-25)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԴակար, Սենեգալ[3][4]
ԿրթությունՎոլտերի լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Սենեգալ
Մասնագիտությունդերասանուհի, կատակերգու, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
ԸնտրանիRussian Dolls?, Caché? և Bamako?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Աիսսա Մայգան ծնվել է Սենեգալի Դակար քաղաքում, հայրը Մալիից է, մայրը՝ Սենեգալից[7]։ Մոր հետ հեռացել են Սենեգալից և հաստատվել Ֆրանսիայի Ֆրեսնես կոմունայում, որտեղ ապրել է մինչև ինը տարեկան։ Շատ երիտասարդ տարիքում հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմերի հանդեպ և չէր բավարարվում միայն ֆիլմ դիտելով։ Թատրոն կատարած դպրոցական այցի ժամանակ թատրոնում նա կարողանում է հեռանալ ուսուցչից և բեմ դուրս գալ։ Ավագ դպրոցում սկսել է դերասանական առաջին դասընթացները Դեյզի Ֆայեի հետ։ 14 տարեկանում երեք տարի շարունակ ուսուցիչը նրան ընդգրկել է «Ամենաերկար գիշերը» (1992) երաժշտական կատակերգությունում և հայտնվել է Մոգադոր թատրոնում և Follies Bergères-ում[8]։

Ավագ դպրոցն ավարտել է թատերական գիտելիքներով և աշխատել է Զիմբաբվեում` Էրիկ Կլուեի Le royaume du passage-ում 19 տարեկան հասակում։ Զիմբաբվեում տեղացի դերասանների հետ աշխատելով, Աիսսա Մայգան հայտնաբերել է փողոցի թատրոնը և որոշել է դերասան դառնալ[9][10]։

Գործունեություն խմբագրել

Աիսսա Մայգան առաջին անգամ նկարահանվել է Դենիս Ամարտի Saraka Bô ֆիլմում, 2000 թվականին խաղացել է ապստամբ երիտասարդ աղջկա դեր։ Խաղացել է բազմաբնույթ դերեր։ 1999 թվականին աշխատել է «Նոր ալիք»-ի տնօրեն Ալեն Տանների հետ։

Ալեքսանդր Ժարդինի 2001 թվականի Le Prof կատակերգությունում աշխատել է Ժան-Հյուգ Անգլադի հետ, խաղացել ուսանողի դեր։ Այնուհետև աշխատել է Մուրիել Ռոբինի և Ֆեջիրա Դելիբայի հետ Մերիլին ֆիլմում, որն առնչվում է սոցիալական և տնտեսական անհավասարությանն ու համերաշխությանը։ 2005 թվականին ևս մեկ անգամ համագործակցել է Կաշե Հանեկեի հետ, հանդես եկել Ժուլիետ Բինոշի, Դանիել Օթոյի և Դենիս Պոդալիդեսի հետ։ Նկարահանվել է մի շարք հեռուստատեսային շարքերում։

Հաջողություններ խմբագրել

2007 թվականին Մելե դերի համար առաջադրվել է Սեզար մրցանակի որպես լավագույն դերասանուհի։ Այս դերում նա երգել է Քրիստի Ազումայի «Naam» երգը, առանց լեզվին տիրապետելու։

Թեև հաջողություններ է ունեցել բազմաթիվ ֆիլմերում, հանդես է եկել նաև բեմում` խաղալով Brooklyn Boy (2004), Les grandes personnes ներկայացումներում։

Խաղացել է աֆրիկացի մոր դեր, որը պատմում է աֆրիկացի մտավորականների ներգաղթի պատմությունը ֆրանսիացի ռեփերի աչքերով 2016 թվականի Bienvenue à Marly-Gomont ֆիլմում։

Միջազգային գործունեություն խմբագրել

2012 թվականին Աիսսա Մայգան հանդես է եկել Քրիստինա Կոմենչինիի «Bianco e Nero» ֆիլմում Տիերի Էբոնեի հետ և արժանացել երկու մրցանակների՝ «Cinema i Done» և «Festival de Bastia»:

Նա նաև Միկի Դուբեի Comatose- ի հավաքածուն էր 2016 թվականին Հարավային Աֆրիկայում ընդգրկվել է Միկի Դուբեի Comatose-ի հավաքածուում։

Թատրոն խմբագրել

Տարի Վերնագիր Հեղինակ Ռեժիսոր Ծանոթագրություններ
2004 Brooklyn Boy Դոնալդ Մարգուլիս Միշել Ֆագադաու Ելիսեյան դաշտեր թատրոն
2011 Les Grandes Personnes Մարի Նդիայ Քրիստոֆ Պերտոն Կոլին ազգային թատրոն
2015 Good People Դեյվիդ Լինդսի-Էբեր Ան Բուրժուա Էբերտո թատրոն

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ռեժիսոր Ծանոթագրություններ
1997 Saraka bô Դանիելե Denis Amar
1998 La revanche de Lucy Լյուսի Janusz Mrozowski
Le cadeau de maman Պատրիկ Հելփին կարճամետրաժ
Un mois de réflexion Սիլվի Սերժ Մաոտի հեռուստաֆիլմ
1999 Jonas et Lila, à demain Լիլա Ալեն Տաններ
Maison de famille Սիլվի Սերժ Մոատի հեռուստաֆիլմ
2000 Code Unknown Սև աղջիկ Միխայել Հանեկե
Le prof Ժուլի Ալեքսանդր Ժարդեն
Lise et André Էսթեր Դենի Դերկուր
Marie-Line Մալիկա Մեհդի Շարեֆ
Mom's Present Ֆարիդա Patrick Halpine (2) կարճամետրաժ
2001 Voyage à Ouaga Լուոտայա Կամիլ Մույեկե
2002 Georges chez les tops Գիզելա Օլիվիե Շերետիեն կարճամետրաժ
Négro Աիսսա Քարիմ Ակադիրի Սումաիլա հեռուստաֆիլմ
2003 Mes enfants ne sont pas comme les autres Միրիամ Դենի Դերկուր
Les baigneuses Ռիտայի քույրը Վիվիան Կանդաս
Rien que du bonheur Աննա Դենիս Պարենտ
Commissaire Moulin Դոլլի Ջոյս Բունուել հեռուստասերիալ (1 դրվագ)
Les Cordier, juge et flic Ալին Ժիլ Բեա հեռուստասերիալ (1 դրվագ)
2004 Libre armada Ինգրիդ Գոգնի, Վինսենթ Յագլին
Par accident Կոնստանս Ժերոմ Ֆուլոն հեռուստաֆիլմ
2005 Russian Dolls Կասիա Սեդրիկ Կլապիչ
Caché Շանտալ Միշել Հեեկե
L'un reste, l'autre part Ֆարիդա Կլոդ Բերի
Travaux, on sait quand ça commence... Կոնդեի հարսնացու Բրիջիտ Ռուան
Le train Բարմեն Բրահիմ Ֆրիտա կարճամետրաժ
Sometimes in April երիտասարդ զինվոր Ռաուլ Պեկ հեռուստաֆիլմ
P.J. Մարի-Լոր Վեկիիալի Քրիստոֆ Բարբիե հեռուստասերիալ (1 դրվագ)
2006 Bamako Մելե Աբդերմման Սիսակո Առաջադրվել է Սեզար մրցանակի որպես ամենախոստումնալից դերասանուհի
Paris, je t'aime Սոֆի Օլիվեր Շմից
Don't Worry, I'm Fine Լեա Ֆիլիպ Լիորե
I Do Կիրստեն Հանսեն Էրիկ Լարտիգո
Mamdou il est où ? Մարիտու Khady N'Diaye կարճամետրաժ
Une famille parfaite Martha Patrick-Mario Bernard & Pierre Trividic հեռուստաֆիլմ
2007 L'âge d'homme... maintenant ou jamais ! Թինա Ռաֆայել Ֆեխտյա
Carcasse Աիսսա Իսմայիլ Էլ Իրակի կարճամետրաժ
2008 Black and White Նադինե Կրիստինա Կոմոնսինի Bastia իտալական կինոփառատոն- լավագույն դերասանուհի
Les insoumis Կատյա Կլոդ Միշել Ռոմ
Sex, Okra and Salted Butter Ամինա Մահամատ Սալե Հարուն հեռուստաֆիլմ
2009 Diamant 13 Ֆարիդա Ժիլ Բեա
L'aide au retour Պաշտոնյա Մոհամեդ Լատրեշ կարճամետրաժ
Pas de toit sans moi Աշանտի Գի Ժակ հեռուստաֆիլմ
Suite noire Սարա Դոմինիկ Կաբրերա հեռուստասերիալ (1 դրվագ)
2010 Ensemble, c'est trop Կլեմենտին Լեա Ֆազեր
Le temps de la kermesse est terminé Martina Ֆրեդերիկ Շինյակ
L'avocat Իվ Սեդրիկ Անգեր
2011 Mineurs 27 Ամինատա Տրիստան Օրոե
Dédicace Էլիս Օլիվեր Քրետիեն (2) կարճամետրաժ
2012 HOUBA! On the Trail of the Marsupilami Կլարիս Իրիս Ալեն Շաբա
Today Նելլա Ալեն Գոմիս
One Man's Show Էլիսա Նյուտոն Ադուակա
Toussaint Louverture Սյուզան Ֆիլիպ Նիանգ կարճ հեռուտաշարք
2013 Mood Indigo Ալիս Միշել Կոնդրի
Aya of Yop City Այա Ալեն Շաբա ձայն
Mortel été Ժուլի Դենիս Մալեվալ հեռուստաֆիլմ
Luchon միջազգային կինոփառատոն - Լավագույն դերասանուհի
2014 Prêt à tout ԱԼիս Նիկոլաս Կուշե Globes de Cristal մրցանակ լավագույն դերասանուհու համար
2015 Mystère à la Tour Eiffel Հենրիետտե Լեա Ֆազեր հեռուստաֆիլմ
2016 The African Doctor Ան Զանտոկո Ժուլիեն Ռամբալդի
Corniche Kennedy Ավա Դոմինիկ Կաբրերա
Love Is Dead Լեան Էրիկ Կապիտաին
2017 Il a déjà tes yeux Սալիմատա Ալոկա Լուսիեն Ժան Բատիստ
2018 The Boy Who Harnessed the Wind Ագնես Կամկվաբա Chiwetel Ejiofor

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիսսա Մայգա» հոդվածին։